Ճամբարային 8-րդ օրը

Բարև, այսօր կպատմեմ իմ օրվա մասին։

Սկզբում մենք գրեցինք ճամփորդապատումներ և խաղացինք սեղանի խաղեր, այն ինձ շատ դուր եկավ։ Ես սիրում եմ, սեղանի խաղեր խաղալ, քանի որ դրանք և զարգացնող են և հետաքրքիր Приятрое с полезным։

Մենք նաև լողացինք բաց լողավազանում, այսօր ջուրը համեմատաբար տաք էր, մի քիչ լողալուց հետո, ես և Նարեն միասին հետաքրքիր քարեր էինք հավաքում, և մենք 2 հետաքրքիր քար գտանք, մեկը շատտ նման էր պիցցային, մյուսը խաչապուրու դա մեզ շատ ուրախացրեց և ես նաև սեր ձեռք բերեցի քարերի հանդեպ։

Դրանից հետո մենք ընկեր Սոնայի հետ սեղանի խաղեր խաղացինք, որից ես բան չհասկացa: Լավ օր ունեցանք։

Զվարթնոց արգելոց թանգարանում

Հունիսի 9-ին մենք մեր ընթերցասեր-հայրենագետների ջոկատով գնացին Զվարթնոց արգելոց-թանգարան։ Այնտեղ մեն ստացանք նոր գիտելիքներ, տեսանք բազում հետաքրքիր ցուցանմուշներ։ Ինձ շատ դուր եկավ ցուցադրության բաժինը, որտեղ կային 20-րդ դարի սկզբի և 19-րդ դարի վերջի իրեր, գորգեր և այլն։

Զվարթնոց տաճարը շատ գեղեցիկ էր։ Մենք տեսանք այնտեղ գինի պատրաստելու վայր, որի կառուցվածքը շատ հետաքրքիր էր։ Ես թանգարան գնալ և՛ սիրում եմ, և՛ չեմ սիրում։ Սիրում եմ, քանի որ մենք նոր գիտելիքներ ենք ստանում, չեմ սիրում, քանի որ բնությունը ինձ ավելի հարազատ է, չնայած, թանգարան այցելելիս մենք ունենում ենք նոր գիտելիքներ։ Մենք երեկ, շնորհիվ այս ճամփորդության, ունեցանք լավ տրամադրություն և հետաքրքիր օր։ Ցտեսությո՜ւն․․․

Զվարթնոց։ Պատրաստվում ենք ճամփորդությանը

Զվարթնոց տաճարը  կառուցվել է 7-րդ դարում է և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին  Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից:

20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ:Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին: Զվարթնոցի անվան հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: “Զվարթուն” հայերեն նշանակել է նաև “հրեշտակ”, այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»

Իմ ճամբարային 4-րդ օրը

Բարև ձեզ, այսօր կպատմեմ իմ ճամբարային 4-րդ օրվա մասին, որը նույն պես անցավ շատ ուրախ։

Առաջին հերթին մենք կարդացինք մեր ճամփորդապատումները, լսեցինք մեր ընկերների ճամփորդապատումները քննարկեցինք, լավ և վատ կողմերը ասացինք և այլն։

Ճամբարային 4-րդ օրը մենք նաև առաջին անգամ լողացին մեր բաց լողավազանում, ջուրը բավականին սառն էր, բայց հոգ չէ շուտով կշոգի և սառը ջուրը իսկը եղանակին համապատասխան կլինի։

Շատ հավես էր նաև Ջ․ Ռոդարրի գրողի հեղինակած խաղը խաղալը։ Բաժանվեցին 3 թիմերը 1 — երը, 2-ները և 3-ները։ 1-երը թերթիկի վրա գրում էին գոյականներ (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին պատասխանող բառեր)։ 2-ները ածականներ (Ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր)։ 3-ները բայեր (Ի՞նչ անել հարցին պատասխանող բառեր)։ Թղթիկները դնում ենք սեղանի վրա, ամեն մասնակից քաշում է ամեն բաժնից մի թուղթ և ստանում են զվարճալի նախադասություն օրինակ՝ Թմբլիկ ճամփորդութունը վազում է, որից հետո 5 հոգի գալիս է և նախադասությանը շարունակությունը է հորինում՝ դարձնելով պատմություն։

Ունեցել ենք նաև ընտրության ժամ, այս անգամ մեր հանձնարարությոնը ճամբարային առօրյաի մասին ֆիլմ նկարելն էր։ Մի խոսքով ունեցել ենք հավես ճամբարային օր։

Հրազդանի կիրճում

Ճամբարային 3-րդ օրը մենք գնացինք Հրազդանի կիրճ։ Սկզբում կանգ առանք Սբ․ Սարգիս եկեղեցում աղոթեցինք, մոմ վառեցինք և քայլելով իջանք մանկական երկաթուղի մի քիչ ներքև ճաշեցինք և շարունակեցինք քայլել դեպի մանկական երկաթուղի։ Ճանապարհին շատ ուրախ էր, բայց թթ իծառի համար երևի չէ, սկսեցինք թափ տալ ուտել այդ սպիտակ թութը։ Ամենատարօրինակը այն էր, որգնացքը ավելի դանդաղ էր շատժվում քան կրիան։ Մենք քայլեցինք գտանք մի գեղեցիկ այգի և մաքուր օդին արտասանեցինք, և շարժվեցինք տուն։

Իմ ճամբարային օրը

Այսօր մեք անակնկալ ենք ստացել ընկեր Արմինեից լիքը պաղպաղակներ և համեղ ֆրեշ։ Քննարկել ենք երեխաների պաշտպանության օրը և ֆիլմ ենք նկարահանել/; Ֆրեշը շատ համեղ էր և թարմացնող։ Այսօր մենք ունեցել ենք լող և սպրտլանդիա շատ հավես էր։

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել։

How does COVID-19 affect kids? Science has answers and gaps

Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:

Ամենափոքր համակարգչի մասին

Ճնշման սենսոր, միկրոպրոցեսոր, հիշողություն, մարտկոց արեգակնային մարտէկոց և անլար ռադիո պարունակող համակարգչի չափն ընդամներ 1մմ քառակուսի է։ Այն նախագծված է հիվանդի աչքում փոխպատվաստում կատարելու համար։ Մատնոցի մեջ կտեղավորվի 150 նման համակարգիչներ Համակարգիչը չունի մարտկոց և լույսն օգտագործում է, որպես էներգիայի աղբյուր։ Բնական լույսի առկայությունը պարտադիր չէ, հետևաբար համակարգիչը կարող է աշխատելշենքի ներսում։

Անհատական ուսումնական պկան 4-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Աննա Թադևոսյան
Դասարան-Ջոկատ-  5․2 դասարան 10-րդ ջոկատ
Ջոկատավարներ- Արմինե Գոգինյան, Արմինե Աբրհամյան
Ընտրությամբ գործունեություն- Կինո ֆոտո
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց —  չեմ օգտվում
Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում- չեմ օգտվում