Posted in Հաշվետվություն📜, Տեսանյութեր🎞, Ամառային ճամբար 2022-2023☀️

Ճամբարային առաջին շաբաթ․

Ճամբարային առօրյան․ Օր 1
Ճամբարային առօրյա․ Օր 2
Օր 3․ Ճամփորդություն դեպի Արայի լեռ (չեմ մասնակցել)
Ճամբարային առօրյան․ Օր 4
Ճամբարային առօրան․ Օր 5

Posted in Ճամփորդում ենք🚃, Ամառային ճամբար 2022-2023☀️

Բյուրականի աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով էլ եղավ աստղադիտարանի առաջին տնօրենը։Բյուրականի աստղադիտարանը տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանում տեղադրված է 12 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։Աստղադիտարանի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։1946թ-ից սկսած՝ Բյուրականի աստղադիտարանում անցկացվել և անցկացվում են բազում գիտական միջոցառումներ։ Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերը պատկանում են Սամվել Սաֆարյանին, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանին։

Posted in Նախագիծ📈, Ամառային ճամբար 2022-2023☀️

Ճամբարային հայրենագիտական նախագիծ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 29-ից հունիսի 9-ը:

Նախագծի նպատակը՝ հայրենագիտական, հետազոտական, ուսուցողական՝ հետազոտել, ուսումնասիրել, ճանաչել մեր ազգային և հոգևոր արժեքները, մեր բնակավայրերը, իմանալ նրանց անունների ծագումը, ստուգաբանությունը, պատմությունը, ավանդություններն ու զրույցները:

Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորող-ճամբարականներ:

Նախագծի նկարագրությունը: Սովորողները Հայաստանի աշխարհագրական տարբեր վայրերի, բնակավայրերի, վանքերի, եկեղեցիների իրենց ընտրությամբ համացանցից և այլ աղբյուրներից գտնում են անունների ստուգաբանությունը, ստեղծման պատմությունը, դրանց հետ կապված զրույցները, ավանդապատումները, ներկայացնում են դրանք, ճանաչելի և հասանելի դարձնում իրենց ընկերներին, հրապարակում բլոգներում, հնարավորինս այցելում այդ վայրերը:

Օժանդակ նյութեր՝ 123