Posted in Ֆիզիկա 8💡

Դաս 25

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:
Եռացող հեղուկին տրված էներգիան ծախսվում է, հեղուկը գազային վիճակին փոխադրելու համար։

2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:
Տվյալ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար անհրաժեշտ ջերմաքանակն անվանում են շոգեգոյացման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է1 կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխակերպելու համար, կոչվում է շոգեյացման տեսակարար ջերմություն։

4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:
Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում նշանակում են 1կգ/Ջ։

5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9-105 Ջ/կգ է» արտահայտությունը:
արտահայտությունը նշանակում է, որ մեկ կիլոգրամ սպիրտը եռման կետում գոլորշիացնելու համար պահանջվում է 9-105 ջոուլ էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:
Եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու վերածելու համար անհրաժեշտ ջերմության քանակը կարելի է հաշվարկել Q = mL բանաձևով, որտեղ Q-ը պահանջվող ջերմային էներգիան է, m-ը գոլորշիացող հեղուկի զանգվածն է, իսկ L-ը գոլորշիացման հատուկ ջերմությունն է: հեղուկից։

7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:
Գոլորշի խտացման ժամանակ էներգիայի արտազատումը կարող է փորձնականորեն ցուցադրվել՝ թույլ տալով գոլորշու խտանալ սառը մակերեսի վրա, օրինակ՝ մետաղյա ափսեի կամ պատուհանի վրա։

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրա- նից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:
100 °C ջերմաստիճանի գոլորշին ունի ավելի մեծ ներքին էներգիա։

9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հանգեցնում է օդի տաքացման:

10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։

Posted in Ֆիզիկա 8💡

Եռում։ Եռման ջերմաստիճան

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 
Շոգեացում, գոլորշիացում, եռում։

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:
Ջրի մեջ միշտ կան նրանում լուծված օդի պղպղջակներ, որոնք անզեն աչքով տեսանելի չեն։

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:
Պղպղջակի պատերից ներսում ճնշում են օդը և գոլորշին, դրսից մթնոլորտը և պղպղջաից վեր ջրի սյունը։ Ջերմաստիճանի բարձրացման հետ զուգընթաց, բարձրանում է նաև նրա վրա ազդող արքիմեդյան ուժը, և այն վեր է բարձրանում։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:
Պղպղջակի պատերից ներսում ճնշում են օդը և գոլորշին, դրսից մթնոլորտը և պղպղջաից վեր ջրի սյունը։ Պղպղջակի վրա ազդում են նաև Արքիմեդյան և ծանրության ուժերը։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 
Եռում են անվանում հեղուկի ամբողջ ծավալում շոգեյացման պրոցեսը։

6. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան: Եռման ընթացքում արդյոք հեղուկն ավելի է տաքանում:
Այն ջերմաստիճանը որի դեպքում հեղուկը եռում է կոչվում է եռման ջերմաստիճան։

7. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:
Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի տեսակից։

8. Եռացող ջուրը որտե՞ղ է ավելի տաք՝ ծովի մակերևույթի՞ն, լեռան գագաթին, թե՞ խոր հանքահորում:
Եռացող ջուրը ավելի տաք է խոր հանքահորում։

9. Ինչի՞ վրա է հիմնված շուտեփուկ կաթսայի աշխատանքի սկզբունքը:

10. Օգտագործելով նկարը՝ բացատրե՛ք՝ ինչպես  կարելի է ջուրը եռացնել սովորական սենյակային ջերմաստիճանում: 

11. Ինչի՞ հաշվին է տեղի ունենում սառնարանի ներսի ջերմաստիճանի նվազումը։

Posted in Ֆիզիկա 8💡

Գոլորշիացում և խտացում

1. Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում: Շոգեգոյացման ի՞նչ երկու տեսակ է հանդիպում բնության մեջ:
Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազայինի կոչվում է շոգեյացում։ Գոյություն ունի շոգեյացման երկու տեսակ ՝ գոլլորշիացում և եռում։

2. Ի՞նչ է գոլորշիացումը:
Հեղուկի ազատ մակերևույթից շոգեյացումը կոչվում է գոլորշիացում։

3. Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:
Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանապբար սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում։

4. Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:
Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է նրա ջերմաստիճանից։

5. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ջերմաստիճանից: 
Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլոշիացում:Ինչքան հեղուկի ջերմաստիճանը բարձր է, այնքան արագ է ընթանում գոլոշիացումը և հակառակը։

6. Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ազատ մակերևույթի մակերեսից:
Գոլորշիացման արագությունը կախված է նաև հեղուկի ազատ մակերևույթի չափերից։

7. Ինչո՞ւ է հեղուկի գոլորշիացումն ավելի արագ կատարվում քամու առկայությամբ:
Եթե գոլորշացման ընդացքում քամու շնորհիվ առաջացնենք օդի շարժում, ապա այն կտանի գոլորշու մի մասը, ուստի հեղուկ վերադարձող մոլեկուլների թիվը կպակասի, և գոլորշիացումն ավելի արագ կընթանա։

8. Ինչո՞ւ է գոլորշիացման ժամանակ հեղուկի ջերմաստիճանը նվազում:
Քանի որ գոլորշիացման ժամանակ անջատվում է ջերմաքանակ, հեղուկի ջերմաստիճանը նվազում է։

9. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած:
Գոլորշին, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած։

10. Ի՞նչ եղանակով է հնարավոր լինում կանխել մոլորակի մթնոլորտ ի միջով անցնող տիեզերանավի գերտաքացումը:
․․․

11. Ի՞նչ է խտացումը:
Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

12․ Ո՞ր երևույթներն են բացատրվում գոլորշու խտացմամբ:
․․․

13. Ո՞ր սարքի միջոցով են չափում օդի խոնավությունը: Ինչպե՞ս է այն կառուցված:
․․․

Posted in Ֆիզիկա 8💡

Դաս 21

  1. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
    Նյութն ունի երեք ագրեգատային վիճակ, պինդ, հեղուկ և գազային։

  2. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները: 
    Ջրի պինդ ագրեգատային վիճակը սառույցն է, իսկ գազայինը գոլորշին։

  3. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները: Թվարկե՛ք բոլոր հնարավոր պրոցեսները, որոնց դեպքում նյութը մի ագրեգատային վիճակից անցնում է մեկ ուրիշի:
    Նյութի այս կամ այն ագրեգատային վիճակը բնորոշվում է արտաքին միջավայրից: Հնարավոր պրոցեսներից է տաքացումը և հալումը։

  4. Բերե՛ք սուբլիմացիայի օրինակներ:
    Սուբլիմացիայի օրինակ է պինդ ածխածնի երկօքսիդի (չոր սառույցը) ածխաթթու գազի վերածումը

  5. Ագրեգատային փոխակերպումների ի՞նչ գործնական կիրառություններ գիտեք:
    Օրինակ բենզինն այրելիս, մենք կստանանք, տարբեր գազեր։

  6. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
    Պինդ հեղուկների փոխակերպումը, դեպի հեղուկ, կոչվում է հալում։

  7. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում կամ ի՞նչ է բյուրեղացումը:
    Այն օրոցեսը, որի ընթացքում հեղուկ մարմինը վերածվում է պինդ մարմնի, կոչվում է պնդացում։

  8. Ո՞ր ջերմաստիճանում է նյութը հալվում և պնդանում?
    Տարբեր նյութեր հալվում և պնդանում են տարբեր ջերմաստիճաններում։

  9. Ի՞նչ է հալման ջերմատիճանը: Նյութի հալման կամ բյուրեղացման ժամանակ ի՞նչ է կատարվում նրա ջերմաստիճանի հետ:
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալվում է կոչվում է հալման ջերմաստիճան։

    Ջերմաստիճանը մնում է անփոփոխ նյութի հալման կամ պնդացման ժամանակ։

  10. Ինչի՞ են հավասար սառույցի, անագի, պղնձի հալման ջերմաստիճանները:
    Սառույց-0օC
    Անագ-231,9օC
    Պղինձ-1 085 °C
  11. Ո՞ր ջերմաստիճանում են պնդանում հեղուկ ազոտը, սնդիկը, հալեցրած ոսկին:
    Հեղուկ ազոտ- −210 °C
    Սնդիկ — -39°C
    Հալեցրած ոսկի —
  12. Ինչո՞ւ են ձմռանը թռչունները նստում գետերն ու լճերը ծածկող սառույցի վրա։
Posted in Ֆիզիկա 8💡

Դաս 20

1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:
Մարմնի ջերմային հատկությունները։

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող, այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն։

3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:   
Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:

4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Մարմնի տեսակարար ջերմունակությունը չափվում է Ջոուլով։

5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c = Q/ m (t1-t2)

6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:
Քանի որ ծովերը դանդաղ են տաքանում գարնանը և դանդաղ են սառչում աշնանը։

7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:

Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:
8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:
9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Posted in Ֆիզիկա 8💡

Կոնվեկցիա

1.Բացատրեք, թե ինչպե՞ս է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի ո՞ր օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:Նկարագրեք մի փորձ, որն ապացուցում է, որ տաքացման գործընթացում հեղուկի տաք հոսքերը բարձրանում են, իսկ սառը հոսքերը նվազում են:
Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրաազդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում որ այն բարձրանա վեր, իսկ սառը օդն իջնի ներքև։ Տեղի է ունենում օդի սառը և տաք շերտերի մեխանիկական խառնում, որն ուղեկցվում է ջերմափոխանակմամբ։ Ջերմափողանակման այս եղանակը կոչվում է կոնվեկցիա։

2. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը: Ինչո՞վ է կոնվեկցիան տարբերվում ջերմային հաղորդակցությունից:
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որի հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասար տաքացումը։Կոնվեկցիայի դեպքում ջերմության փոխանցումը անհավասարաչափ է,իսկ ջերմահաղորդականության ժամանակ հավասարաչափ:

3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը: 
Ողղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով:Ծուխը սովորաբար երկար է մնում խողովակում:Բայց եթե ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոցը, ապա տաքացած օդը կոնվեկցիայի շնորհիվ կբարձրանա վեր՝ բարձրացնելով նաև ծխի քուլաները, որոնք դուրս կգան խողովակի վերին ծայրից:

4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ապակե անոթի մեջ ջուր լցնենք։ Անոթի հատակին դնենք կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղիկ։ Հատակի մոտ ջուրը կգունավորվի մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազօջախին։ Կտեսնենք ինչպես են գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով սառը ջրից բարձրանում վեր, իսկ սառը պատերին մոտ ջուրն իջնում ներքև։ Առաջանում է ջրի անընդհատ շրջապտույտ։

5.Ինչպե՞ս է գոյանում ամպը:  
Վեր բարձրանալիս օդը սկսում է սառչել, եթե նաև բավականին խոնավ է, ապա, որոշ բարձրությունից սկսած, գոլոևշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանր կաթիլներ․ գոյանում է ամպ։

6.Ինչպե՞ս է առաջանում քամին:
Տաք օդն էլ ընդարձակվելով բարձրանում է վեր, նրա տեղը զբաղեցնում էծովից եկող սառն օդային զանգվածը․ առաջանում է քամի։

7.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում։ Ինչո՞ւ?
Կոնվեկցիան պինդ մարմիններում հնարավոր չէ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:

8. Նշե՛ք բնական կոնվեկցիայի առաջացման պատճառները: 

9. Իսկ կարո”ղ ես ասել թե ի՞նչ է հարկադրական կոնվեկցիան? 

10. Բերե՛ք կոնվեկցիայի դրսևորման օրինակներ բնության մեջ և մարդու կյանքում։

Ամպի առաջացումը, քամին, ջրի գոլորշացումը։

Posted in Ֆիզիկա 8💡

Ջերմահաղորդականություն

1․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

2․Ի՞նչ է ջերմանաքանակը: 
Ջերմահաղորդումը բնութագրում են ֆիզիկական մեծությամբ, որը կոչվում է ջերմաքանակ։

3․Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջերմաքանակը միավորների ՄՀ-ում արտահայտվում է Ջոուլով։

4․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
Ավելի շատ ջերմաքանակ է պահանջվում եռման ջուր ստանալու համար։ 1լ տարողությամբ անոթի ջուրն ավելի շատ ջերմքանակ կկորցնի։

5․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
Վերցնենք պղնձե ձող, որի երկայնքով մոմով կամրացնենք լուցկու հատիկները։ Տաքանալու ընթացքում մոմը սկսվում է հալվել և լուցկու հատիկները հերթով պոկվում են ձողից։
Լուցկու հատիկներըի հերթականորեն պոկվելը ձողից<<ցուցադրում>> է ջերմության հաղորդումը ձողի երկայնքով՝ նրա տաքացած ծայրից դեպի սառը մասերը։

6․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
Լավ ջերմահաղորթիչ նյութեր են երկաթներն են ՝ արծաթը, պղինձը։
Վատ ջերմահաղորդիչ նյութեր են հեղուկները, օրինակ ջուրը, իսկ ավելի վատն են գազերը և այնպիսի նյութեր, ինչպիսիք են բուրդը բամբակը խցանը և այլն։

7․Ինչո՞ւ է օդը վատ ջերմահաղորդիչ:
Քանի որ օդի մասնիկները իրարից հեռու են գտնվում, և էներգիայի փոխանցումը մի մասնիկից մյուսին դժվարությամբ է տեղի ունենում:Օդի ջերմահաղորդականությունը 23 անգամ փոքր է ջրի ջերմահաղորդականությունից։

8․Ի՞նչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
Օրինակ աղյուսե պատերը, սենյակի օդեը լավ են պաշտպանում սառչելուց։ Պատուհանի կրկնակի ապակիները ՝ բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը։ Մուշտակը ձմռանը մարդու մարմինը լավ է պաշտպանում սառելուց։ Մառանները սովորաբար պատում են ջերմամեկուսիչ նյութերով։

9․Ի՞նչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչո՞ւ:

Posted in Ֆիզիկա 8💡

Ներքին էներգիա

1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Կինետիկ էներգիա
Պոտենցիալ էներգիա
Լրիվ մեխանիկական էներգիա
Ներքին էներգիա

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 
Դիմադրության և շփման ուժերի բացակայության պայմաններում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է:

3.Ինչպե՞ս է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:
Գնդի սկզբնական պոտենցիալ էներգիան գրեթե ամբողջությամբ փոխակերպվում է կինետիկի։ Հենարանին հարվածելու հետո գունդը վեր չի բարդրանում նշանակում է, գունդը կորցրել է իր ձեռք բերած կինետիկ էներգիան, հետևաբար նաև լրիվ մեխանիկական էներգիան։ Էներգիայի պահպանման օրենքը չի խախտվում, քանի որ ուշադիր զննելով կնկատենք, որ հենարանը և գունդը հարվածից հետո դեֆորմացվել են։

4.Ինչո՞ւ է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:
Տեղի է ունենում այդ մարմինների մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների փոփոխություն: Սա նշանակում է, որ մեխանիկական էներգիան, որ փորձի սկզբում ուներ գունդը, անհետ չի կորել, այն փոխակերպվել է մոլեկուլների էներգիայի:

5.Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա։

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:
Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան։ Գլանում՝ մխոցի տակ, կա օդ, իսկ մխոցին դրված է ծանրոց։ Զանգից օդը հանելիս, գլանի օդն սկսում է ընդարձակվել և բարձրացնում է մխոցը՝ ծանրոցի հետ ՝ կատարելով մեխանիկական աշխատանք։ Նշանակում է ՝ գլանի օդն օժտված է ներքին էներգիայով։

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

8.Ի՞նչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:
Մեխանիկական էներգիայի փոփխությունը բնութագրում է մարմնի ֆիզիկական վիճակը։

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
Եթե ալյումինե լարը մի քանի անգամ ծալենք և ուղղենք կնկատենք, որ այն տաքացել է։

11.Ի՞նչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:
Աշխատանք կատարելու

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչո՞ւ է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
Տաք մարմիններն ունեն ավելի մեծ միջին կինետիկ էներգիա և ավելի արագաշարժ մոլեկուլներ։ Մարմինների հպման տեղերում տաք մարմնի մոլեկուլները, փոխազդելով սառը մարմնի մոլեկուլների հետ իրենց կիետիկ էներգիայի մի մասը հաղորդում են դրանց, որի արդյունքում տաք մարմնի մոլեկուլների ջերմային շարժման միջին էներգիան նվազում է, իսկ սառը մարմնի մոլեկուլներինը աճում։

14.Հնարավո՞ր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:
Ոչ հնարավոր չէ, քանի որ ջերմափոխանակում տեղի է ունենում միայն տարբեր ջերմաստիճանի մարմինների միջև։

Posted in Ֆիզիկա 8💡

Դաս 14

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
Քանոն՝ Փայտից, պլասմասից
Բաժակ՝ ապակի, կավ
Սեղան՝ փայտ

2.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմնները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից։

3.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը:
Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները:
Նյութը կազմված է մոլեկուլներից, իսկ մոլեկուլներն էլ իրենց հերթին ատոմներից։

5.Ո՞ր նյութն են անվանում տարր: Քանի՞ քիմիական տարր է հայտնի այսօր: Քանի՞ քիմիական տարր կա բնության մեջ։
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն կոչվում է տարր։

6.Ի՞նչ է մոլեկուլը:
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

7. Ի՞նչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:
O2, H2, F2

8.Ո՞ր մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:
Նյութի բոլոր հատկություններով մոլեկուլը։

9. Քանի՞ անգամ է ատոմը փոքր խնձորից: Հաշվեք 1 լ ծավալով ջրի մոլեկուլների թիվը:
Ատոմը խնձորից փոքր է 100 000 000 անգամ։

10. Թվարկեք նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ:
Նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ են օծանելիքի բուրմունքի տարածվել սենյակով, ներկի կաթիլի տարածվելը ջրում, սենյակի օդի տաքացումը ջեռուցչից, ծխի տարածվելը օդում, շաքարի հալվելը ջրում։

11. Ինչպե՞ս է բացատրվում օծանելիքի բուրմունքի տարածումը սենյակում:
Քանի որ օծանելիքի մոլեկուլները գտնվում են շարժի մեջ, նրանք տարածվում են ողջ սենյակով մեկ։

12. Ի՞նչ է դիֆուզիան:
Դիֆուզիայի ընթացքում մի նյութի մասնիկները թափանցում են մի այլ նյութի միջմասնիկային տարածություն, և նյութերը խառնվում են միմյանց:

13. Նկարագրեք ջրի և պղնձարջասպի ջրային լուծույթի միջև դիֆուզիայի փորձի ընթացքը:
Ինչպես գիտենք և ջուրը, և պղնձարջասպի լուծույթը կազմված են մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժումներ: Պղնձարջասպի մոլեկուլները թափանցում են ջրի ներքևի շերտ, իսկ ջրի մոլեկուլները պղնձարջասպի լուծույթի վերևի շերտ: Ժամանակի ընթացքում ավելի շատ մոլեկուլներ են գնում դեպի մյուս հեղուկը քան վերադառնում են վերջում տեղի է ունենում ջրի և պղնձարջասպի լուծույթի ինքնաբերական խառնում, այսինքն դիֆուզիա:

14. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում:
Գազերում դիֆուզիան ընթանում է շատ արագ։

15. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դա պայմանավորված է նրանով, որ գազերում ատոմների միջև հեռավորությունը ավելի մեծ է: Պինդ մարմիններում դիֆուզիան ընթանում է ավելի դանդաղ քան հեղուկներում:

16. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունն ազդում դիֆուզիայի արագության վրա:
Ջերմաստիճանը բարձրացնելիս նյութի մասնիկները՝ մելեկուլները արագացնում են իրենց անկանոն, քաոսային շարժումները և դիֆուզիայի ընթացքը արագանում է:

17. Թվարկեք դիֆուզիայի երևույթի օրինակներ բնության մեջ և կենցաղում:
Օրինակ եթե ջրի մեջ թանաք ավելացնենք որոշ -ամանակ անց կիրականանա դիֆուզիա, և նրանք ինքնաբերաբար կխառնվեն իրար։

Posted in Տնային առաջադրանքներ📄, Ֆիզիկա 8💡

Մեխանիկական տատանումներ

1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք:
Սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռնիկի թևերի թափահարումը։

 2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։

 3.  Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

 4.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

 5.  Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է, վայրկյանով, րոպեով, ժամով և այլ։

 6.  Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։

 7.  Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

 8.  Ո՞ր հաճախությունն է կոչվում 1 Հց:
1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

 9.  Քանի՞  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=1000 Հց
1ՄՀց=100000 Հց
1ԳՀց=109 Հց

10. Ինչպե՞ս են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Պարբերությունը․
T=t/N
Հաճախություն․
ν=N/t

11.Որո՞նք են տատանումների մարման պատճառները:
Տատանումների մարման պատճառն է արտաքին ուժերի ազդեցությունը։

12. Ի՞նչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ ճոճանակը մեկուսացված լինի արտաքին ուժերի ազդեցությունից։

13.Ինչո՞ւ են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Ճոճանակը չէր տատանվի, եթե չլիներ երկրագունդը։ Նշանակում է՝ <<ճոճանակ>> ասելով հասկանում ենք ոչ միայն թելը և նրանից կախված գնդիկը, այլ նաև Երկիրը։ Այլ կերպ ասած՝ ճոճանակը տատանողական համակարգ է։

14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը:
Եթե թելը շատ թեթև է գնդիկից, և բացի այդ նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, այդ ճաճանակը կկոչվի մաթեմատիկական ճոճանակ։

15. Ի՞նչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է որի մի ծայրն ամրացված է անշարժ, իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռ։

16.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

17.Ո՞ր տատանումներն են կոչվում սեփական:
Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ։

18.Ո՞ր տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Չմարող տատանումներ կարող են առաջանալ նաև այլ պայմանների առկայությամբ, դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք ժամանակից կախված փոփոխվում են որոշակի պարբերույամբ, այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հարկադրական։