Posted in Քիմիա 7🧪

Տարրերի զանգվածային բաժինը

Դասի թեման՝ Տարրերի զանգվածային բաժինը:

Դեռևս XIX դարում անվանի քիմիկոսներ Կլոդ Բերթելեի և Ժոզեֆ Պրուստի միջև գիտական բանավեճ ծագեց նյութի բաղադրության հաստատունության վերաբերյալ: Այդ բանավեճում հաղթեց Պրուստը և սահմանեց նյութի բաղադրության հաստատունության օրենքը:
Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ,ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:
Քիմիական բանաձևերից օգտվելով ՝ կարելի հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրեի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է   ωՙՙօմեգա՚՚ հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս ,թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի ,որ մասն է կազմում:

ω= Ar* a / Mr
որտեղ ω-տարրի զանգվածային բաժինն է, Ar-ը՝ տարրի հարաբերական ատոմային զանգվածն է, a-տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում, Mr-ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Օրինակ՝

Որքա՞ն է ջրածնի և թթվածնի զանգվածային բաժինը ջրում (H 2 O):
Լուծում:
M r (H 2 O) = 2 * A r (H) + 1 * A r (O) = 2 * 1 + 1 * 16 = 18

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Փիրըլ Ս.Բաք- Ս․ Ծնունդի օրվա առավոտը

Փիրըլ Ս.Բաք- Ս․ Ծնունդի օրվա առավոտը

1.Շարունակի’ր տղայի նամակը. «Իմ թանկագին սեր…»:
Իմ թանկագին սեր, այս գիշեր մի պատմություն հիշեցի իմ մանկությունից, այ պատմությունն ինձ մտածելու և հասկանալու բան տվեց։ Ես հազվադեպ եմ խոստովանում քեզ իմ սիրո մասին, բայց իմացիր ես քեզ սիրել եմ ու միշտ կսիրեմ,ես քեզ երբեք բաց չեմ թողնի․․․

2.Ներկայացրո’ւ հոգատարության վերաբերյալ քո’ պատկերացումը։
Հոգատարությունն ինձ համար դա շատ կարևոր բան է։ Կարծում եմ ամեն մեկն պետք է հոգատար լինի իրեն շրջապատող թե մարդկանց, թե կենդանիների և թե բնության նկատմամբ։ Հոգատարությունն ինձ համար դա այն բան է, երբ մարդը քո հանդեպ ցուցադրում է իր բարությունն ու նրբանկատությունը։

3.Մի քանի նախադասությամբ գրի’ր մեկ այլ ավարտ, որը քո կարծիքով կհամապատասխանի պատմվածքի բովանդակությանը։
Առավոտյան ժաը չորսն է, նա վեր է ելնում անկողնուց խարխափում հողաթափերն ու հորանջելով գնում խոհանոց, մի բաժակ ջրի ետևից, որից հետո ուզում է գնալ գոմ աշխատանք կատարելու (նրանք դեռ շարունակում էին գոմում աշխատել)։ Ռոբը իր հոր նման դժվարանում էր որդուն քնից հանել,բայց երբ մտավ սենյակ նա տեսավ որ որդին անկողնում չէ, նա դուրս եկավ բակ և ինչ տեսավ, ճանապարհը մաքրված էր ձնից, երևի, իսկ կովերը,խոզերը, հավերը կուշտ էին, դռան դիմաց մի արկղ կար փաթեթավորված դրա մեջ Ռոբի ամանորյա նվերն էր, իսկ Ռոբի որդին գործերից հոգնած ննջարան էլ չէր հասել, հյուրասենյակում քնել էր։ Հայրը նրան պատմել էր իր մանկության հերոսության մասին, իսկ որդին նույն ձև վարվեց։ Մի ժողովրդական խոսք կա,պտուղը ծառից հեռու չի ընկնում․․․

Posted in Երկրաչափություն 7

Պարապունք 23

Այո

Ոչ,քանի որ անկյուն K-ն MN-ի առընթեր անկյուն չէ։

Հավասար են ըստ 2-րդ հայտանիշի։

Հավասար են ըստ 3-րդ հայտանիշի

Հավասար են ըստ 3-րդ հայտանիշի։

Քանի որ նկարում AB=CD,BC=AD, իսկ AD-ն ընդանուր կողմ է, հետևաբար ըստ 3-րդ հայտանիշի հավասար են։

Քանի որ նկարում AB=CD, իսկ BD=AC,իսկ BC-ն ընդհանուր կողմ է, հետևաբար, հավասար են ըստ 3-րդ հայտանիշի։