Posted in Ձմեռային ճամբար 2023

Համեղ խոհանոց

Հունվարի 20-ին մաթեմատիկների ջոկատով մասնակցեցինք, ազգագրական փառատոնին, և աշխատեցինք խոհանոցում, որտեղ պատրաստեցինք սպաս և պիցցա։ Սկզբում հաշվարկներ կատարելուց հետո մի քանի խմբերով ուղևորվեցինք խանութ, գնումներ կատարելու համար։ Որից հետո երբ վերադարձանք, միանգամից սկսեցինք պատրաստել մեր համեղ պիցցաները։ Աշխատեցինք միասնական և ստացանք շատ համեղ պիցցաները։ Իսկ հետո մեզ այցելեց մեր ջոկատի Եվա Մովսիսյանի տատիկը ` տիկին Վալյան, որը պատրաստեց շատ-շատ համեղ սպաս, մենք տիկին Վալյայի հետ մի փոքր զրուցեցինք մեր առօրյայի մասին, և սպասի։ Ի դեպ իսկ դուք գիտեիք որ թանապուրը (հենց ինքը սպասը) իր սպաս անվանման հետ կապված ունի մի շատ հետաքրքիր պատմություն։ Երբ ցուրտ ձմեռ էր կազակները մտել են հայի բնակարան, որն էլ իր հերթին նրանց հյուրասիրել է տաք թանապուր, կազակները ասեցին մի արտահայտություն “спас” որը թարգմանաբար նշանակում է փրկեցիր,և թանապուր ստացավ իր երկրորդ անվանումը սպաս։Ահա և վերջ։Ձեզ լավ օր և բարի ախորժակ 😋