Posted in Ձմեռային ճամբար 2023, Տեսանյութեր🎞

Ճամբարային առօրյա

Միջին դպրոցում կա 24 ջոկատ։ Յուրաքանչյուր ջոկատ ունի իր նախասիրությունը, իրականացնում են տարբեր նախագծեր։ Մաթեմատիկների ջոկատը հարցազրույց վերցրեց տարբեր ջոկատի սովորողներից, իրենց առօրյայի մասին։Այսօր Միջին դպրոցի առօրյան այսպիսին է։

Posted in Ձմեռային ճամբար 2023, Ճամփորդում ենք🚃

Ուսումնական այց ԵՊՀ

Հունվարի 25-ին տեղի ունեցավ մեր հերթական ուսումնական ճամփորդությունը, մենք մաթեմատիկների ջոկատով այցելեցինք Երևանի պետական Համալսարանի թանգարանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ։ Մենք հանդիպեցինք Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի Արթուր Սահակյանի հետ, և մի փոքրիկ դաս ունեցանք, ծանոթացանք ֆակուլտետի բաժինների հետ, դրանց կիրառումը, մի փոքր զրուցեցինք ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, և շարժվեցինք դեպի կենտրոնական շենք 7-րդ հարկ դեպի ԵՊՀ-ի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք գրեթե ամեն ինչ ինչ կապված է ԵՊՀ-ի պատմության դասախոսների, և ուսանողների հետ։ Մեր գիդը տիկին Հեղինեն մեզ շատ հետաքրքիր բաներ ցույց տվեց և պատմեց։ Ինձ շատ դուր եկավ 5000 տարեկան կոշիկը, որի հայտնաբերման արշավախբմի առաջնորդը եղել է ԵՊՀ-Ի դասախոս։ Այսքանը Ցտեսություն✌️