Posted in Հաշվետվություն📜, Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի ամփոփում

Այսօր ձմեռային ճամբարի վերջին օրն է։ Այս ճամբարն անցավ ուղղակի հրաշալի։ Մենք շատ ճամփորդել ենք, մասնակցել ենք տարբեր ստուգատեսների։ Մասնակցել եմ բնագիտատեխնիկական ստուգատեսին, պատրաստել եմ սեղանի խաղեր 1,2: Ինչպես նաև դասարանում ձողիկների և տուփերի միջոցով պատրաստել ենք մեր սեփական լաբիրինթը։ Այցել ենք բնագիտատեխնիկական թանգարան, ԵՊՀ, լուծել ենք խնդիրներ։Մասնակցել եմ մարզական ստուգատեսին այցելել եմ Իրինա Ռոդինայի անվան սահադաշտ, ահա հղումը, ինչպես նաև Գազպրոմ սահադաշտ։ Մասնակցել ենք ԴիջիԹեք ստուգատեսին մեր կրտսեր ընկերենրին սովորեցրել ենք LearningApps ծրագրով խաղեր ստեղծել։ Մասնակցել ենք ազգագրական ստուգատեսին, պատրաստել ենք թանապուր, ահա հղումը։ Դե իհարկե ինչ ձմեռային ճամբար առանց ճամփորդությունների։ Այցելել ենք սահադաշտ , ԵՊՀ, ֆիլմի դիտման,քայլքի և Բնագիտատեխնիկական թանգարան։Մասնակցել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի առկա տարբերակին, հավաքել եմ 8 միավոր և հաղթող ճանաչվել, 8/10 միավորով։ Ձմեռային ճամբարն իրոք շատ հագեցած ու ուրախ անցավ։ Ես շատ այն սիրեցի։ Այսքանը։ Ցտեսություն 😊