Posted in Մայրենի📔, Տնային առաջադրանքներ📄

Առաջին դպրոցները1֊ին հատված


1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

—————

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ)



Ուսուցիչ — ուսուցչուհի
Աղյուս — աղյուսակ
Աշակերտ — աշակերտուհի
Դաս — Դասարան
Դպրոց — Դպրոցական

Posted in Ֆիզիկա և աստղագիտություն, Անհատական նախագծեր⭐

Տիեզերքի գաղտնիքները

Ժամկետ շուրջտարյա
Մանակիցներ՝Միջին դպրոցի 6-րդ դասարանցիներ
Հեղինակներ՝Մերի Ներսիսյան, Աննա Թադևոսյան
Ընթացքը՝
Սովորողները գրքերից գտնում են հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին և գրում իրենց բլոգում

Ուղարկեք հետևյալ էլ․ փոստերին
Meri-5@mskh.am

tadevosyananna@mskh.am
Նպատակը․

  • Առաջացնել հետաքրքրություն տեզերքի նկատմամբ։
  • Առաջացնել հետաքրքրություն գրքերի նկատմամբ։
  • Բացահայտել, և հետաքրքիր ժամանց անցկացնել։

Կանոններ

  • Քիչ օգտվել համացանցից։
  • Եթե ձեզ հետաքրքիր չէ մի մասնակցեք, մենք չենք նեղանա։
  • Հասկանալ այն ամենը ինչ գրում եք։

    Հարցեր մասնակիցների համար (Եթե դժվարանում եք կարող եք չպատասխանելլ)

    Քանի՞ մոլորակ կա արեգակնային համակարգում։
    Պլուտոնը մոլորակ է թե ոչ։
    Ո՞ր մարզում է գտնվում բյուրականի աստղադիտարանը։
    Ո՞րն է արեգակին ամենամոտիկ մոլորակը։

    Ահա մեր աշխատանքը
    Անծայրածիր տիեզերք