Posted in Տնային առաջադրանքներ📄, Բնագիտություն 6🌏🏜

Այրում

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:
Քիմիական ռեակցիա, որը ընթանում է ջերմության միջոցով։
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:
Կրակամարիչով, ջրով։
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:
Կանջատեմ գազը կզանգահարեմ ծնողներին և կբացեմ պատուհանները։

Posted in Մաթեմատիկա 6️⃣-րդ դասարան☯

Պարապմունք 16

1.Գրեք թվային հարաբերության 5 օրինակ (օրինակ՝ 2:4,12:6)
12:6, 7:8, 6:5, 30:6, 9:6

2. Ի՞նչ է համեմատությունը։
Երբ համեմատում ես երկու հարաբերությունները տեղադրելով երեք նշաններից մեկը, Հավասար մեծի կամ փոքրի նշան։

3. Ո՞րն է համեմատության տառային արտահայտությունը:։
A:b = C:D

4.Համեմատություն կազմող թվերից որո՞նք են համեմատության եզրային անդամները, որո՞նք՝ միջին անդամները, ցույց տուր օրինակի վրա:
Եզրային՝ Վերջի և սկզբի թվերը
Միջին՝ Մեջտեղի թվեր
24։6=8:2

5. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը:
Երբ եզրային և միջին թվերը բազմապատկում ես իրարով նույն թիվն է ստացվում։

6. Գտե՛ք տառի թվային արժեքը

ա) 3/36=1/12

բ) 2/11=12/66

7. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող 

ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի 

ավազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։
640։8×5=400
Պատասխան՝400

8)Բնակարանի մակերեսը  120մ^2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 12կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 20մ^2 է:
120։12=10
20:10=2
Պատասխան՝2կգ

Posted in Ֆիզիկա և աստղագիտություն

Սուզանավ

Սուզանավերը ստորջրյա և վերջրյա ծովային նավեր են։ Դրանց մեծ մասը ռազմանավեր են, որոնք պարեկային ծառայություն են կատարում օվկիանոսներում ու ծովերում։ Ռազմական գործողությունների ժամանակ սուզանավերից արձակում են հրթիռներ և ինքնաշարժ ջրականներ։ Սուզանավերում ծանրաբեռի (բալաստ) համար սարքավորված են երկար, սնամեջ պահեստարաններ։ Ընկղմվելիս կամ խորջրյա լողարկման ժամանակ սուզանավն անհրաժեշտ խորության հասցնելու և այնտեղ պահելու նպատակով ծանրաբեռնային պահեստարանները լցվում են ջրով, իսկ ջրի մակերևույթ բարձրանալու համար ջուրը պահեստարաններից սեղմված օդով դուրս է մղվում, սուզանավը թեթևանում է և ելնում ջրի երես։ Երբ սուզանավը գտնվում է անմիջականորեն ջրի մակերևույթի տակ, անձնակազմը հատուկ սարքով՝ շրջադիտակով (ներքին թեք հայելիներով և հատուկ ոսպնյակներով, սնամեջ, բացովի խողովակ), կարող է դիտել ջրի վրա կատարվող իրադարձությունները և հետևել մյուս նավերին։

Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ, իսկ ղեկ-կայունարարները կարգավորում են ընկըղմման կամ երեսելման անկյունը։ Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է թթվածին։ Փոքր սուզանավերում օգտագործում են էլեկտրաշարժիչներ և կուտակիչներ, իսկ մեծերում՝ ատոմային ռեակտորներ։ Ատոմային սուզանավերը կարող են ջրի տակ մնալ շաբաթներ շարունակ։ Աշխարհում ամենամեծերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են, որոնց ջրատարողությունն ավելի քան 26 հազար տոննա է։