Posted in 📌Առանց կարգ, Ուսումնական և խելացի փաստեր, Ֆիզիկա և աստղագիտություն, Անհատական նախագծեր⭐

Անծայրածիր տիեզերք

Արեգակնային համակարգ
Արեգակի շուրջը պտտվող ամենամեծ մարմինները մոլորակներն են։ Առայժմ հայտնի է 9 մոլորակ, բայց դրանց թիվը կարող է ավելին լինել պարզապես նորերը դեռ չեն հայտնաբերվել։Գիշերային երկնքում կարելի է տեսնել 5 մոլորակ։ Դրանք նման են պայծառ աստղերի։ Արեգակին ամենամոտ գտնվող 4 մոլորակները կոչվում են ներքին մոլորակներ ։ Ներքին մոլորակներն են Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս։Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ:

Արեգակ
Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Արևաբծերը արեգակի մակերևույթի ավելի զով հատվածներն են, մեծ արևաբծերի վրա կարելի է տեղավորել 15 երկիր մոլորակ։ Արեգակը ծիր կաթինի կոնտրոնի շուրջ պտույտ է կատարում մոտ 225 մլն տարվա ընթացքում։Արեգակի տրամագծի վրա կարելի է տեղավորել 109 երկիր մոլորակ։

Լուսին
Լուսնից մինչև երկիր հեռավորությունը 384400 կմ է։ Բնական արբանյակները հիմնականում փոքր են այն մոլորակից որի շուրջ պտտվում են։ Բայց Լուսինը երկրի համեմատ շատ մեծ արբանյակ է․ Երկրից ընդամենը 4 անգամ է փոքր։ Նժարները հավասարակշռելու համար երկրի դիմաց մյուս նժարին պետք է դնել 80 լուսին։Լուսինը լույս չի արձակում, միայն արտացոլում է արեգակի ճառագայթները։

Յուպիտեր
Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ և զանգվածեղ մոլորակն է, Արեգակից հեռավորությամբ` հինգերորդը: Այս մոլորակն իր անվանումը ստացել է հին հռոմեական դիցաբանության երկնքի աստված Յուպիտերի անունից: Յուպիտերը հիմնականում ջրածնից կազմված գազի (նաև հեղուկ) վիթխարի գունդ է: Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակը Յուպտերն է։ Նրա ներսում հնարավոր կլինի տեղավորել ավելի քան 1320 երկիր մոլորակ։ Յուպիտերն ունի 67 արբանյակ։ Մեծ կարմիր բիծը հսկայական փոթորիկ է, որը մոլեգնում է յուպիտերի մթնոլորտում, դրա ներսում կարելի է տեղավորել 2 կամ 3 երկիր մոլորակ։

Պլուտոն
Ներկայումս պլուտոնը մոլորակ չի համարվում երբ 2006 թ-ին ձևակերպեցին <<մոլորակի>> սահմանումը պարզվեց, որ պլուտոնը չի համապատասխանում դրան։ Ըստ այդ սահմանմանի մոլորակը պետք է պտտվի արեգակի շուրջ, լինի գնդաձև, և իր շուրջն ունենա օտար մարմիններից ազատ տարածություն։ Պլուտոնը չի համապատասխանում միայն վերջին կետին։Արեգակնային համակարգի իններորդ և Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակն է: Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով տարբերվում է Արեգակին ավելի մոտ մեծ մոլորակների ուղեծրից: Հեռավորությունը Արեգակից 5899,1 միլիոն կմ է: 

Սև խոռոչ
Առավելապես խոշոր աստղերն իրենց կյանքի վերջում վերածվում են սև խոռոչի։ Սև խոռոչը մի տարածք է որից չի կարող անջատվել ո՛չ լույսի ո՛չ նյութի ո՛չ էլ տեղեկության որևէ մասինկ։ Այսինքին սև խոռոչը շրջակա միջավայրից աստիճանաբար կլանում է մասնիկներ և գնալով ավելի է ծարանում։

Աստղը վերածվել է Սև խոռոչի, երբ Արեգակի զանգվածը մի քանի անգամ գերազանցող զանգվածով աստղն իր սեփական ձգողության ուժի ազդեցությամբ սեղմվում է այն աստիճան, որ նրանից այլևս ոչինչ չի արձակվում, նույնիսկ լույսի ճառագայթ:

Մոտավորապես 1000 աստղից միայն մեկի զանգվածն է բավականաչափ մեծ, որպեսզի այն ենթակա լինի վերածվելու Սև խոռոչի: Սև խոռոչներն անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, քանի որ նրանք տեսանելի չեն:



Posted in Մաթեմատիկա 6️⃣-րդ դասարան☯

Պարապմունք 5

1) Քանի՞ երկնիշ թիվ  կարելի է  գրել նշված թվանշաններով ․ (երկնիշ են կոչվում այն թվերը, որի գրառման մեջ օգտագործում ենք երկու թվանշան)։
ա)0,1,2 – 12,21, 22,11, 10,20, պատասխան՝6
    բ)5,7,9 – 79,97,75,57,95,59,55,99,77պատասխան՝9

2) 3,5,6,7 թվանշաններից  կազմե՛ք ամենամեծ  և ամենափոքր քառանիշ թվերը․
Ամենամեծ՝7653
Ամենափոքր՝3567

ա)Գտի՛ր այդ թվերի գումարը
7653 + 3567 =11220

բ) Գտի՛ր այդ թվերի տարբերությունը
7653 – 3567 = 4086

3)1-ից մինչև 60 թվերի մեջ քանի՞  պարզ թիվ կա, նշի՛ր։
2,3,5,7,11,13,17,19,23,29,31,37,41,43,47,53,59

4) 2031172, 2455,12, 91911,10005, 200, 2657784, 76518420  թվերից, որո”նք են բաժանվում․

ա) 3-ի,  12, 91911, 10005, 2657784
բ) 4-ի, 2031172,12, 2657784, 200
գ) 5-ի: 2455, 10005,200

2)56*4 թվի աստղանիշի փոխարեն գրի՛ր ամենամեծ թվանշանը այնպես,որ ստացված թիվը բաժանվի ՝

ա) 3-ի — 5664
, բ) 4-ի, — 5684
  գ)8-ի — 5664
, դ) 9-ի — 5634

5) Համակարգչային խաղը հետևյալ կանոնն ունի. երբ ջնջում ենք էկրանին եղած շրջանակներից մեկը, նրա փոխարեն համակարգիչն ավելացնում է հինգ հատ: Եթե սկզբում համակարգչի էկրանին մեկ շրջանակ լինի, հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի դրանք դառնան 2021 հատ:
Հնարավոր է։