Posted in Մայրենի📔, Տնային առաջադրանքներ📄

Հին և նոր դպրոցներ

Հին և նոր դպրոցների մեջ շատ տարբերություն կարելի է գտնել, և դա մենք այսօր կանենք։ Հին դպրոցներում սկզբում առարկաները կոնկրետ չէին, այսինքնք օրվա ընթացքում դու հիմնականում զբաղվել ես հայոց լեզվով, իսկ նոր դպրոցներում հայոց լեզվից բացի շատ առարկաներ կան։ Իմ կարծիքով հին դպրոցներում դասարաններ չկան օրինակ 1-ին, 2-րդ, 3-րդ և այդպես, իսկ դասարանը շատ կարևոր է, որպիսզի քեզ տան քո տարիքին համապատասխան գիտելիքներ և դու հասկանաս։ Չկան նաև ժամանակակից առարկաներ, գրիչ մատիտ, տետր, տետրի փոխարեն կավ էր։ Դպրոցը ասես քո ընտանիքը լիներ ամենքը ուներ իր անունը, տնօրենը հայրն է, ուսուցիչը, մեծ եղբայր։ Ինչու ուսուցչուհուն չեն ասում մեծ քույր, որովհետև ուսուցչուհի չկա, ինչպես նաև աշակերտուհի։