Posted in Տնային առաջադրանքներ📄, Ֆիզիկա 7🧲

Դաս 28

1.Ի՞նչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև: 
և՛ հեղուկում և՛ զսպանակում սեղմելիս առաջանում են առաձգականության ուժեր։

2.Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում:    
Զսպանակն ազդում է միայն մխոցի և անոթի հատակի վրա, մինչդեռ,սեղմված հեղուկն ազդում է ինչպես մխոցի այնպես էլ հատակի և պատերի վրա։                                     

3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:
Պասկալը փայտե տակառն ամբողջությամբ լցրել է ջրով։ Տակառի կափարիչին անցք է բացել, որտեղ տեղադել է ուղղաձիգ դիրքով երկար խողովակ։Խողովակի մեջ ջուր է լցրել քիչ-քիչ ավելացնելով նրա քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։

4.Ձևակերպել Պասկալի օրենքը:
Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով՝ առանց փոփոխության։

5.Ի՞նչ է հիդրոստատաիկ ճնշումը:
Հեղուկն իր կշռով ստեղծում է ճնշում, որը կոչվում է հիդրոստատիկ հեղուկի մեջ խորանալուն զուգընթաց հիդրոստատիկ ճնշումն ավելանում է։

6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:
Ո՛չ կախված չէ։

7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:
p=ρgh

8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:
p=p0+ρgh

9.Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:
1:0,1=10
Պատ՝10

10.Ի՞նչ է սկաֆանդրը, որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:
Սկաֆանդրը անջրանցիկ անհատական հանձերցանք է ջրի տակ սուզվելու համար։ Սկաֆանդրով կարելի է սուզվել մինչև 200 մետր։

11.Ի՞նչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:
Աքվալանգ-Այն բաղկացած է սեղմված օդով լի բալոնից, դիմակից և դրանք միմիանց միացնող առաձգական խողովակներից։Աքվալանգի շնորհիվ կարելի է սուզվել մինչև 40 մետր, և մնալ 1 ժամ։

Բաթիսֆերա-Գնդաձև խցիկ որի ներսում տեղակայված են ծովային մեծ խորություններ (մինչև 1 կմ) դիտելու համար նախատեսված սարքեր։Պատերն ամուր պողպատից են և դիմանում են ջրի մեծ ճնշումներին։

Բաթիսկաֆ-Ինքնագնաց սարք նախատեսված ծովերի և օվկիանոսների խորքերն ուսումնասիրելու համար։ Կազմված է բաթիսֆերայից որն ամրացված է մեծ պողպատե ցիստեռնի հատակին

Posted in Պատմություն🗺

Հայկական պետականության ստեղծումը և ամրապնդումը Կիլիկիայում

  1. Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան։
    Փոքր Ասիայի հարավ-արևելքում։
  2. Ինչպե՞ս և ո՞ր տարածքում ստեղծվեց Ռուբինյան իշխանությունը։
    Հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում ստեղծեց նոր թագավորություն, որն կոչեց իր անունով՝ Ռուբինյան։
  3. Արտաքին ի՞նչ վտանգներ էին սպառնում Ռուբինյան իշխանությանը։
    Ռուբինյան իշխանությանը սպառնում էին Բյուզանդիան և Սելջուկները։
  4. Ինչպե՞ս ավարտվեց պայքարը Դաշտային Կիլիկիայի համար։
    Դաշտային Կիլիկիայի համար պայքարը ավարտվեց նրանով, որ Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալ։
  5. Ներկայացրե՛ք Մլեհի կառավարումը։
    Երկրի ծովեզրյա բոլոր շրջանները գրավելու համար նա համագործակցեց Հալեպի Ամիրիայի հետ, և Խաչակիրներից գրավեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները։ Նա բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի մայրաքաղաք։ Բայց հոգևորականներին և իշխաններին դուր չեկավ Իսլամական երկրների հետ համագործակցությունը,և նրանք սպանեցին նրան։
Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 50

1. Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9-ին։ Արամը ժամը 8:45 գտնվում էր տնից դպրոց ճանապարհի մեջտեղում։ Եթե նա քայլի նույն արագությամբ, ապա դասից տասը րոպե առաջ կհասնի դպրոց։ Արամը, նույն արագությամբ քայլելով, քանի՞ րոպեում է տնից հասնում դպրոց։ 
Պատ․՝10 րոպեում

2. Տուփում կա 24 կոնֆետ։ Սոնան վերցրեց մի քանի կոնֆետ,  հետո Կարինեն վերցրեց երկու անգամ ավել  կոնֆետ, քան Սոնան, իսկ Մարինեն վերցրեց 6 կոնֆետ։ Դրանից հետո տուփի մեջ մնաց երեք կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ վերցրեց Կարինեն։
Պատ․՝10

3. Երկու միանման քառակուսաձև թղթեր դրեցին  իրար վրա (տես նկարը)։ Այնուհետև թղթերը առանց տեղաշարժելու երկու անգամ կտրեցին այնպես, ինչպես ցույց է տրված նկարում։ Քանի՞ կտոր ստացվեց։

Подпись отсутствует

Պատ․՝8

4. Քսանհինգհարկանի շենքի առաջին հարկում միայն խանութներ են։ Վերևի հարկերում, եթե հարկի համարը կենտ է,  կա հինգ բնակարան, եթե  հարկի համար զույգ է, կա վեց բնակարան։ Ալինան ապրում է 116 համարի բնակարանում։ Ալինան ո՞ր հարկում է ապրում, եթե բնակարանների համարակալումը սկսվում է մեկից և երկրորդ հարկից։ 
Պատ․՝24

5. Ռեբուսում  տարբեր պատկերների համապատասխանում  են տարբեր թվեր։ Գտեք եռանկյան, քառակուսու, շրջանում թաքնված թվերի գումարը։

Подпись отсутствует

Պատ․՝14

6. Աննան վանդակավոր թղթի վրա գծեց չորս տարբեր ճանապարհներ (տես նկարը)։ Նա երեք ճանապարհների երկարությունները նշեց թղթի վրա։ Գտեք չորրորդ ճանապարհի երկարությունը։

Подпись отсутствует

Պատ․՝30

7. Աղջիկն իր անվան յուրաքանչյուր տառ փոխարինեց այբուբենում այդ տառին համապատասխան համարով, արդյունքում ստացվեց 28346122: Գտեք աղջկա անունը:
Ռուզան

8. Հայրիկը 50 կոնֆետը բաժանեց Հասմիկին, Տիգրանին և  մյուս երեխաներին, յուրաքանչյուրին տվեց ոչ քիչ, քան երկու կոնֆետ: Տիգրանն անմիջապես կերավ իր բոլոր կոնֆետները, իսկ մյուսները պահեցին, և հաջորդ օրը յուրաքանչյուրն իր կոնֆետների կեսը տվեց Հասմիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Այդ պատճառով Հասմիկի կոնֆետների թիվն ավելացավ 10 անգամ: Տիգրանը քանի՞ կոնֆետ էր կերել:
Պատ․՝12

9. Հնգանիշ թիվը, որի բոլոր թվանշանները տարբեր են, բազմապատկեցին 4-ով: Արդյունքում ստացվեց նույն թվանշաններով կազմված, բայց հակառակ կարգով գրված թիվ: Գտեք սկզբնական թիվը:
21978