Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕, Տնային առաջադրանքներ📄

Վիլյամ Սարոյան “Գողացած հեծանիվը”

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Գողացած հեծանիվը» գործը, գրի՛ր ասելիքը:
Գործի ասելիքն այն էր, որ կյանքը բումերանգ է, եթե լավը տաս, լավը հետ կստանաս, իսկ եթե վատը տաս, վատը հետ կստանաս։

Առաջադրանքներ՝

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:

Ո՛չ այս պատճառը նրան չէր արդարացնում, քանի որ ոչմի ինքնավստահություն մարդուն չպետք է թույլ տա խլել ուրիշի ունեցվածքը։

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծի՛ր այդ հանգամանքը:
Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել:
Այքը մոռացել էր իր գողության մասին, և կարծես թե արդեն ինքն էր հավատում իր այն ստին որ այդ հեծանիվն իրեն Քուքին էր նվիրել, իր ծննդյան օրվա առթիվ։

Տարբերություն կա՞ Այքի կատարած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորի՛ր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Կարծում եմ այո կա, քանի որ Այքի գողությունը չէր կարող արդարացվել, իսկ Այքից կատարված գողույունը դա նրա պատիժն էր։ Կարծում եմ զայրանալու իրավունք էլ չուներ, քանի որ պետք է հասկանա որ դա իր սխալի համար հատկացված պատիժն է։