Posted in Ֆլեշմոբեր

Խնդիրներ ֆլեշմոբի համար

1․Գտեք բոլոր այն եռանիշ թվերի քանակ, որոնց գրառումը վերջանում է 00, 04, 08 կամ 4-ի բազմապատիկ երկնիշ թվով։

2․Ֆուտբոլային թիմի 11 խաղացողների միջին տարիքը կազմում է 19։ Երբ խաղացողներից մեկին հեռացրին դաշտից, մնացած խաղացողների միջին տարիքը դարձավ 18։ Քանի՞ տարեկան է հեռացված ֆուտբոլիստը։

3․Այժմ հայրը 3 անգամ մեծ է որդուց։ Երբ որդին 6 տարեկան էր, հայրը 30 տարեկան էր։ Այժմ քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը։

4․Մի թիվը մեծ է մյուսից 2 անգամ։ Եթե նրանցից փոքրը մեծացնենք 4 անգամ, իսկ մեծը 2 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 80։ Գտեք այդ թվերը։

5․Գտեք երկու, թվեր որոնցից մեկը մեծ է մյուսից 12-ով, իսկ նրանց գումարը 86 է։

6․Քանի՞ երկնիշ թիվ կարելի է գրել 0, 2, 4, 6 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել։

7․Եռանիշ թվի թվանշանների գումարը a է իսկ a թվի թվանշանների գումարը b: Գտնել b թվի հնարավոր ամենամեծ արժեքը։

8․Աղցան պատրաստելու համար հարկավոր է 1,5 կգ կաղամբ, 100 գ ձեթ, 100 գ թթվասեր և 300 գ գազար։ Աղցանի ո՞ր տոկոսն է կազմում գազարը։

9․Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54%-ը քանի՞ անգամ է մեծ նրա էջերի 18%-ից։

10․Վերծանել գրառումը․ **∙1=*+1 (Աստղանիշերը կարող են տարբեր թվանշաններ լինել)