Posted in Ֆիզիկա 7🧲

Հաղորդակից անոթներ

1.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:
Ստորին մասերով միմյանց միացված անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

2․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։

3․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։
Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերերևույթնեի մակարդակները հավասար են։

4․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։
Հաղորդակից անոթներից յուրաքանչյուրումհեղուկի ազատ մակերևույթին արտաքին ճնշում նույնն է։

5․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։
Ջրաչափը ստեղծել են հաղորդակից անոթների օրենքի հիման վրա։

6․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։
Եթե հաղորդակից անոթներից մեկը մյուսից ավելի երկար է, ապա առաջանում է շատրվան։

7․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղումկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։
Եթե հաղորդակից անոթներում լցված են տարբեր խտություններով հեղուկներ ապա դրանք նույն մակարդակի վրա չեն կանգնի։
h1/h2=p1/p2

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Ածական անուն

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Խենթ-Իմ շրջապատում շատ խենթ մարդիկ չկան
Տաք-Այս վերարկուն շատ տաք է։
Մութ-Մութ քաղաքը շատ գեղեցիկ է։
Երազուն, հստակ, մութ, օձագալար, ջինջ, ուրախ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գունագեղ, գեղեցիկ, սիրված
այգի-դալար, խաղաղ, փարթամ։
ծաղիկ-նուրբ, գեղեցիկ, թոռոմած
գիրք-հետաքրքիր, ձանձրալի,հաստափոր
գորգ-հին, պատմական, փոշոտ