Posted in Հանրահաշիվ 7, Նախագիծ📈, Երկրաչափություն 7

Ուսումնական գարուն։ Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

I-ին փուլ։ Ստեղծագործական փուլ։
Բացահայտենք հետևյալ մաթեմատիկական հնարք-ֆոկուսը։

Ինչպես գուշակել ընկերոջդ տարիքը (կամ եթե արդեն գիտես նրա տարիքը, ապա գուշակեք նրա մտապահած թիվը):
Քայլերը։
1. Խնդրեք ձեր ընկերոջ, որ իր տարիքը կամ մտապահած թիվը մեծացնի 10 անգամ։
2․ 1-ից մինչև 10-ը թող  մի թիվ ընտրի և բազմապատկի այն 9-ով։
3. Խնդրեք ձեր ընկերոջը, որ գտնի վերը նշված երկու պատասխանների տարբերությունը։
4. Հաշվելուց հետո, թող ձեզ ասի պատասխանը։


Հարց։ Կարո՞ղ ես այս քայլերից հետո գուշակել ընկերոջդ տարիքը կամ մտապահած թիվը, կարո՞ղ ես բացահայտել գաղտնիքը։
Ո՛չ հնարավոր չէ, դիցուք ես մտապահել եմ 6 թիվը․
6×10=60
1-10 թվերից կմտապահեմ 8 թիվը
8×9=72
72-60≠6
Բայց եթե մենք մի փոքր փոփոխենք 2-րդ կետը կստանանք հետևյալ պահանջը։
1. Խնդրեք ձեր ընկերոջ, որ իր տարիքը կամ մտապահած թիվը մեծացնի 10 անգամ։
2․ Խնդրեք ձեր ընկերոջը նույն թիվը որ մտապահել էր մեծացնի 9 անգամ։

3. Խնդրեք ձեր ընկերոջը, որ գտնի վերը նշված երկու պատասխանների տարբերությունը։
4. Հաշվելուց հետո, թող ձեզ ասի պատասխանը։


Դիցուք ես մտապահել եմ 7 թիվը․
7×10=70
7×9=63
70-63=7
Իրոք զիլ բան է։ Բայց ինչպե՞ս։ Եկեք պարզենք․
10-ն ու 9-ննը իրարից արբերվում են ընդամենը 1-ով, այստեղից կարելի է պնդել, որ ցանկացած 9-ի բազմապատիկ թվին եթե գումարենք այդ թիվը բաժանած 9-ի կստանքն նույն թիվը 10 անգամ մեծացրած ոչ թե 9, և հակառակը, եթե 10-ի բազմապատիկ թվից հանել այդ թիվը բաժանած 10-ի կստանանք նույն թիվը պարզապես 9 անգամ մեծացրած, ոչ թե 10։
Այսպիսով կարելի է ասել, եթե <<ինչ-որ թիվ>> անգամ 10-ից հանենք <<ինչ-որ թիվ>> անգամ 9, կստանանք հենց այդ <<ինչ-որ թիվը>>։

Ահա մի քանի հնարք-ֆոկուսներ իմ կողմից⬇


1․Այժմ ես կգուշակեմ մի թիվ, որը կլինի այս հանձնարարությունները կատարելուց հետո։

Ընտրիր ցանկացած թիվ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 կամ 10։Բազմապատկի 9 — ով։Եթե ստացվեց միանիշ, ոչինչ մի արեք, եթե երկնիշ գումարեք երկու թվանշանները։
Օրինակ՝ ստացվել է 16,  1 + 6
Ստացված թվին  գումարեք 4։Հիշեք ստացված թիվը, ձեզ մոտ ստացվել է 13, ճիշտ եմ չէ՞։


2․ Ես կգուշակեմ քո ծննդյան օրը

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես 
50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

3․Կգուշկեմ քո կոշիկի համարը

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1020, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1019։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։



II փուլ

Լուծիր ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ, հրապարակիր լուծումը բլոգում։

1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտնել 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը

Պատ․՝204

2. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով ավել է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։
Կովերը նշ․-x
x+24=4x
4x-x=24
3x=24
x=8
Պատ․՝8

3. Ամիսներից մեկում կար 5 կիրակի օր։ Սակայն ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։
Հինգշաբթի

4. Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որն ունի երեք կրկնվող թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
2022-ից մեծ ամենափոքր թիվը,, որն ունի երեք կրկնվող թվանշան։ -2111
2022-ից փոքր ամենամեծ թիվը, որը ունի երեք կրկնվող թվանշան։ -2000
2111-2000=111
Պատ․՝111

5. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը հավասար է 4-ի։
103,112,121,130,202,211,220,301,310,400։
Պատ․՝10

6. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։
Պատ․՝12

7. Ուղղի վրա նշված են A, B, C, D, E, F կետերը։ Քանի՞ հատված կա, որոնց ծայրակետերը նշված կետերն են։
5+4+3+2+1=15
Պատ․՝15

8. Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 31 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 111 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
Աղջիկները-x
Տղաներ- 31-x
4x+3(31-x)=111
4x+93-3x=111
4x-3x=111-93
x=18
Պատ․՝18

9. Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը չի գերազանցում 7: Ամենաշատը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
Պատ․՝31

10. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով` ստացավ ուղղանկյուն: Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն կարող է նա ստանալ:

Պատ․՝4

Posted in Ֆլեշմոբեր

Առաջարկում եմ խնդիրներ ֆլեշմոբի համար

1.Մի մարդ հարցրեց ուսուցչին․
-Քեզ մոտ սովորող քանի՞ աշակերտ ունես, ուզում եմ որդուս էլ քեզ մոտ ուսման տալ․
Ուսուցչն էլ պատասխանեց նրան․
-Եթե ինձ մոտ գան էլի այնքան, որքան ես ունեմ, ու էլի դրա կեսը, ու էլի չորրոդ մասը  և նոր քո որդին, ապա ես կունենամ  աշակերտ։
Քանի՞ աշակերտ ուներ ուսուցիչը։

2․Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։ Քանի՞ գիրք կա յուրաքանչյուր գրադարակում, եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա, քան առաջինում, իսկ երրորդում 2 անգամ ավելի գիրք կա քան առաջինում։

3․Լուծել ռեբուսը



4․ Քանի՞ տոկոսով է 100-ը 50-ից մեծ։

5.Եթե ես ապրեմ իմ ապրածի ևս կեսը, էլի երրորդ մասը և չորրորդ մասը, ապա կդառնամ  100 տարեկան։Քանի՞ տարեկան եմ հիմա ես:

6․ Ժամը 3։50-է։ Ի՞նչ անկյուն է առաջացել սլաքների միջև։

7․ Սոնան նկարեց ընդհանուր թվով 19 հնգանկյուններ և քառանկյուններ,միասին նրանք ունեն 84 անկյուն։Յուրաքանչյուր պատկերից քանի՞ հատ նկարեց Սոնան։

8․Ջրավազանի տարողության 3/8 18000լ ջուր։ Այդ ավազանն ամբողջությամբ քանի՞ լիտր ջուր կպարունակի։

9․Գտեք բոլոր այն եռանիշ թվերի քանակը որոնք բաժանվում են և՛ 4-ի, և՛ 6-ի։

10․Մոմակալը մոմի հետ արժե 310 դրամ։ Մոմակալը մոմից թանկ է 300 դրամով։ Ի՞նչ արժե մոմակալը և ի՞նչ արժէ մոմը։

Posted in Երկրաչափություն 7

Պարապմունք 41

Դիտարկենք դեպք երբ անկյուն B-ն բութ է, այդ դեպքում ոչ, քանի որ B-ն հավասար կամ փոքր կլինի 90-ից։ Բայց կա նաև երկրրորդ դեպք երբ անկյուն A-ն է բութ, հետևաբար այո։

Մենք գիտենք որ մեծ կողմի դիմաց ընկած է մեծ անկյունը, և հակառակը փոքր յողմի դիմաց ընկած է փոքր անկյունը, այսպիսով կարող ենք հասկանալ, որ եթե բոլոր կողմերը հավասար են, հետևաբար դրանց դիմաց ընկած անկյունները նույնպես հավասր կլինեն։

Մենք գիտենք որ մեծ կողմի դիմաց ընկած է մեծ անկյունը, և հակառակը փոքր յողմի դիմաց ընկած է փոքր անկյունը, այսպիսով կարող ենք հասկանալ, որ եթե բոլոր կողմերը հավասար են, հետևաբար դրանց դիմաց ընկած անկյունները նույնպես հավասր կլինեն։Եռանկայն ներքին անկյունների գումարը 180 է, հետևաբար եթե բոլոր երեք անկյունները հավասար են, դրանք կլինեն
180։3=60

∠B,∠A,∠C

180-16-84=80
BC,AB,AC

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Ծնողական սերն անեզր է

Երբեմն մարդիկ մտածում են, որ կգա տարիք երբ ծնողները կորոշեն թողել քեզ բախտի քմահաճույքին, բայց ո՛չ, ծնողները միշտ կսիրեն քեզ նրանց սերն անեզր է, նրանք միշտ կանհանգստանան քեզ համար, կօգնեն, և կմխիթարեն։ Ծնողների համար մենք գանձ ենք, իսկ ծնողները մեր համար են գանձ։ Երբեք նրանք քեզ չեն լքի և չեն մոռանա, հիշիր նրանք միշտ քո կողքին են, եթե նունիսկ ֆիզիկապես կողքիդ չեն, նրանք կզայրանան, բայց դա հենց քո շահի համար է։ Չէ որ նրանք մեզ միշտ կսիրեն իրենց անվերջ սիրով։

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Բարդ Բիդլ, հաջողության փերու շատրվանը

Բարդ Բիդլ. ,,Հաջողության փերու շատրվանը,,
Ինձ այս գործը շատ դուր եկավ։ Ասելիքն այն էր, որ միասնականությունը կլուծ ցանկացած խնդիր։ Լուծումն երբեմն ձեր աչքի առաջ է, բայց դուք շարժվում եք լրիվ հակառակ ուղղությամբ, թողնելով լուծումները։Բարդ ճանապարհը կբերի պարզ խնդրի լուծման։
3․Ա.Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։
ՇԱՏՐՎԱՆԸ
Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը , կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված՝ տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստնակելու մտնել պարտեզ։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն՝ երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան, ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։Երրորդին, Ամատային սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։
ՊԱՐՈՆ ԴԺԲԱԽՏԸ

Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը, յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով ասպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։
ՃԱՆԱՊԱՐՀ

Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտի, մինչեւ Շատրվանի բլրին հասնելը։Բլրի ստորոտին հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։

«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»

Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել, կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։Ուրախանալով Որդի անհետացումից, երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։

«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»

Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք գործադրլ բարձրանալու համար, քան մյուսները։― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։Քրտինքը կաթաց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված՝ նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քար էր, վրան գրված․

«Տվեք ձեր անցյալի հարստությունը»

Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով՝ պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը՝ նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։
ՇԱՏՐՎԱՆԻ ՄՈՏ
Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողա Շատրվանում։Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։

Բ.Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը.ինչո՞ւ։
Կարծում եմ այո, քանի որ այն իր մեջ շատ իմաստ էր պահում։

Գ.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի՛ր։

Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։

Ըստ ինձ սա ամնեա ազդեցիկ հատվածն էր,քանի որ այստեղ երևում է հերոսների միասնությունն ու համախմբվածությունը։

Posted in Русский язык

Моя необыкновенная бабушка

Я бы хотела чуть-чуть изменит заголовок, и вместо “Моя необыкнавення бабушка” написать “Мои необыкновенние бабушки”. Их зовут Лусине и Овануш. Лусине мама моей мамы, она очень радостная, мы обично називаем её Луснак, она любит ухаживать за огородом, у неё есть небольшой уютный огород, где растет очень вкусная малина, и я думаю ещё готовить так как у неё очень вкусно получается.Овануш мама моей папы, она тоже очень радостная, и везёт свитера для моей маленкой сестрички. Она тоже любит ухаживать за огородом у них с моей дедушкой есть большой огород, где мы любим вытасковать морковки. Она тоже любить готовить и у неё это хорошо получется.

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕, Տեսանյութեր🎞

Մայրս

Մայրս
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր վեհաշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս,
Ա՛խ,մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
………………………………..
Մայրս,մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս…

Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 48

1.Գրիր երկու բազմություններ, որոնց տարրերի քանակը վերջավոր է և այդ  բազմությունները  ընդհանուր հատում չունեն։ Հաշվի՛ր այդ  բազմությունների միավորման տարրերի քանակը։

Օրինակ՝
А={1, 3, 5, 7}
B={0, 6, 8, 10, 12}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=5 տարրերի քանակն է
IАUBI=IAI+IBI=9

գրիր ևս  հինգ օրինակ։
C={a,b,c,d}
A={1,2,3,4}
|C|=4
|A|=4
|A∪C|=|A|+|C|=8

F={9,7}
W={52,4,8}
|F|=2
|W|=3
|F∪W|=|F|+|W|=5

X={-10,2,4,5,36}
Z={7,3,9}
|X|=5
|Z|=3
|X∪Z|=|X|+|W|=8

L={1,2,3,4,5,6}
A={8}
|L|=6
|A|=1
|L∪A|=|L|+|A|=7

M={1,3,5,7}
A={2,6,8,9,10,-4,40,56,30,33, 82,11}
|M|=4
|A|=12
|M∪A|=|M|+|A|=16



2.Գրիր երկու բազմություններ, որոնց տարրերի քանակը վերջավոր է և այդ  բազմությունները ունեն  ընդհանուր հատում։ Հաշվիր այդ  բազմությունների միավորման տարրերի քանակը։
Օրինակ՝
А={1, 3, 5, 7}
B={ 1, 2,3,4, 6, 7}
IAI=4 տարրերի քանակն է
IBI=6 տարրերի քանակն է
IAՈBI=3
IАUBI=IAI+IBI-IAՈBI=4+6-3=7
գրիր ևս հինգ օրինակ։

C={1,2,6,8}
A={1,2,3,4}
|C|=4
|A|=4
|C∩A|=2
|A∪C|=|A|+|C|-|C∩A|=4+4-2=6

F={9,7,4}
W={52,4,8}
|F|=3
|W|=3
|F∩W|=1
|F∪W|=|F|+|W|-|F∩W|=3+3-1=5

X={-10,2,7,3,9}
Z={7,3,9,8}
|X|=5
|Z|=4
|X∩Z|=3
|X∪Z|=|X|+|Z|-|X∩Z|=5+4-3=6

L={1,2,3,4,5,6}
A={8,1,5,6,4}
|L|=6
|A|=5
|Լ∩A|=3
|L∪A|=|L|+|A|-|L∩A|=6+5-3=8

M={1,3,5,7,10}
A={2,6,8,9,10,-4,40,56,30,33, 82,11}
|M|=5
|A|=12
|M∩A|=1
|M∪A|=|M|+|A|-|M∩A|=5+12-1=16



Լուծիր խնդիրները։
3. A  բազմությունն ունի հինգ տարր, АUB բազմությունը՝ 12 տարր, իսկ АՈB բազմությունը՝ 2 տարր։ Քանի՞ տարր ունի B բազմությունը։
12-5=7
7+2=9
Պատ․՝9

4. Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը, որը պարունակում է 60 հարց։ Եղբայրը պատասխաններից գտավ 38-ը, իսկ երկուսը միասին գտան 12 պատասխան։
Քանի՞ պատասխան գտավ քույրը։ 22 պատասխան
Քանի՞ պատասխան գտավ միայն քույրը։ 10 պատասխան
Քանի՞ պատասխան գտավ միայն եղբայրը։ 26 պատասխան

5.Դասարանի 22 աշակերտներից 14-ը զբաղվում է լողով, 10-ը մասնակցում է մաթեմատիկայի պարապմունքներին: Քանի՞ աշակերտ է մասնակցում և´ լողի, և´ մաթեմատիկայի պարապմունքներին, եթե դասարանում չկա աշակերտ, որ չմասնակցի այդ պարապմունքներից գոնե մեկին:
14+10=24
24-22=2
Պատ․՝2

6.Դասարանում սովորում են 30 աշակերտ: Էքսկուրսիայի ժամանակ 23 աշակերտ գնացին թանգարան, 21 աշակերտ` կինո:   Քանի՞ աշակերտ գնացին և´ թանգարան, և´ կինո եթե դասարանում յուրաքանչյուր աշակերտ գնացել է կա՛մ կինո, կա՛մ թանգարան, կամ էլ երկուսն էլ գնացել է։
23+21=44
44-30=14
Պատ․՝14

7.Կոնֆերանսին մասնակցող 100 գիտնականներից 80%-ը տիրապետում է անգլերեն, իսկ   60%-ը գերմաներեն, ընդ որում յուրաքանչյուր մասնակից տիրապետում է այդ լեզուներից գոնե մեկին։Մասնակիցներից քանի՞սն են տիրապետում երկու լեզուներից յուրաքանչյուրին։
100։100×80=80
100:100×60=60
80+60=140
140-100=40
Պատ․՝40