Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕, Իմ գրադարանը📖

Մաթիլդա

Գրքի տոնի կապակցությաբ, ես իմ դասընկերուհի Եվա Արտաշեսյանից ստացա Մաթիլդա գիրքը, այն ես շատ հավանեցի։Ահա թե ինչ է ասումգրքի հեղինակը՝Ռոալդ Դալը գրքի մասին․

Մաթիլդա Որդնտակի հայրիկին թողնես՝ աղջկան նվաստացնի, մայրիկը հենց մենակ բինգո է խաղում աղջկա համար ժամանալ որտեղի՞ց։ Բայց ամենից անտանելին պրոցի տնօրենն է՝ տիկին Դագանակը կոշտուկոպիտ անտաշի մեկն է․ Աշակերտներից զզվում է ու տեղի անտեղի զարհուրելի խեղդանոց գցում։ Մինչդեռ Մաթիլդան շատ բացառիկ փոքրիկ աղջիկ է, որ պայծառ միտք ունի ու կախարդական զորություն։ Ու մի օր նրա համբերությունը հատում է։ Դե հիմա էս բոլոր մեծերը լավ կանեն զգուշանան, որովհետև Մաթիլդան որոշել է, որ նրանց մի լավ դաս պիտի տա։

Գրքի գլխավոր հերոսուհին պայծառ մտքով ու գերբնական ուժերով Մաթիլդա Որդնտակն է, ով անտեսված է ծնողների կողմից, բայց չնայած դրան խելացի էր բավականաչափ մեծերից։Նա որոշել էր որ եթե ծնողները էլի փորձեն ծաղրել նրան, թող վրեժի սպասեն, և նա արեց դա։ Գրքասեր 5 տարեկան աղջնակ, գերբնական ուժերով։ Ծնողների կողմից անտեսված ու ծաղրված լինելը քիչ է մի հատ էլ դպրոցի տնօրենը ՝ տիկին Դագանակը, զզվում է աշակերտներից և շատ խիստ պատժում։Բայց տիկին Մեղրանուշը լրիվ հակառակն էր, տպավորված Մաթիլդայի պայծառ մտքով։ Սակայն Մաթիլդան ձանձրանում էր իր հասակակիցների հետ դասարանում քանի որ բազմապատկման աղյուսակը, մուկ ու կատու գրելւ անգիր գիտեր, և այդտեղ, քանի որ նրա բացառիկ միտքն ձանձրությունից անբանացել էր գլխի մեջ եռ էր գալիս և ահռելի եռանդը դուրս հանում, ինչի արդյունքում կարողանում էր մտքի ուժո իրեր տեղաշարժել։

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕, Տնային առաջադրանքներ📄

Բառարանային ֆլեշմոբ

Թումանյանի բառարանը։ Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

  • Դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր
  • Բոլորել-Շուրջը պատել, շրջան կազմելով շրջապատել
  • Փինաչի-Հնակարկատ
  • Մունետիկ-Պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում է թագավորական հրովարտակները, հրամանները և այլն
  • Զանցառու-Անտարբեր, անուշադիր, անհոգ, անփույթ
  • Բիզ-Փայտե կոթով մետաղյա սրածայր ճաղանման գործիք՝ ծակելու՝ անցքեր անելու համար
  • Վզակոթ-Վզի ետևի մասը, ծոծրակի ստորին մասը
  • Տիկ-Կենդանիների (առավելապես՝ այծի և ոչխարի) մորթու (առանց փորի կողմը կտրելու) տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար:
  • Մշակ-Հողի աշխատավոր, երկրագործ

Չարենցի բառարանը։Տաղ անձնական

  • Մով-Մետաքսյա նուրբ կտոր
  • Տապար-Կացին
  • Տաղտկալի-Ձանձրույթ պատճառող, ձանձրալի
  • Կարոտակեզ-Կարոտից կիզվող՝ տոչորվող, կարոտավառ
  • Սեղմ-Խիտ
  • Արճիճ-Թեթև, կապտավուն-սպիտակ գույնի մետաղ, կապար
  • Վտարանդի-Իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ

Տերյանի բառարանը։Աշնան երգ

  • Հողմավար- Հողմից վարվող՝ քշվող՝ տարվող
  • Ճաճանչ-Ճառագայթ
  • Թոշ-Թառամած
  • Խոհ-Խորհելու՝ մտածելու արդյունքը
  • Մոլար-Սխալ
  • Մեգ-Մառախուղ
  • Անուրջ-Երզ,տեսիլք