Posted in Քիմիա 7🧪

Ամփոփիչ աշխատանք

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
    Տարրի հարաբերական միավորը ցույց է տալիս թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։
  2. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
    Քիմիական բանաձև, քիմիական տարրերի նշանների օգնությամբ մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանաձևեր։
  3. Ի՞նչ է ինդեքսը ,և ե՞րբ է այն օգտագործվում:
    Բանաձևի մոտ ներքևում գրված թիվը կոչվում է ինդեքս, և ցույց է տալիս մոլեկուլների մեջ ատոմի քանակը:
  4. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը:
    Հարաբերական մոլեկուլլային զանգվածը ‘(Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորին։

  5. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4,SO3 նյութերի հարաբերակակն մոլեկուլային զանգվածը:
    P2O5=(2∙31)+(5∙16)=62+80=142
    Li2O=(7∙2)+(1∙16)=14+16=30
    Fe3O4=(56∙3)+(16∙4)=168+64=232
    SO3=(32∙1)+(16∙3)=32+48=80
  6. Ո՞ր նյութեր ն կոչվում պարզ նյութեր:
    Պարզ նյութերը դրանք այն նյութերն են որոնք կազմված են մեկ տարրի ատոմից։
  7. Ո՞ր նյութերն ոն կոչվում բարդ նյութեր:
    Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրի ատոմներից։
  8. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատմի միջուկը, և ի՞նչով են նրանք տարբերվում մեկը մյուսից:
    Ատոմի միջուկը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից, և նեյտրոններից։ Նեյտրոններն ունեն զրոյական լիցք, պրոտոնները դրական, իսկ էլեկտրոնները բացասական։
  9. Ո՞րքան է պրոտոնների և էլեկտրոնների գումարային քանակը հետևյալ տարրերի ատոմներում.
    ածխածին C, ալյումին Al , արգոն Ar ,արծաթ Ag:
    Ածխածին-+6 պրոտոն, -6 էլեկտրոն
    Ալյումին-+13 պրոտոն, -13 էլեկտրոն
    Արգոն-+18 պրոտոն, -18 էլեկտրոն
    Արծաթ-+47 պրոտոն, -47 էլեկտրոն
  10. Ո՞ր քիմիական կապն եմ անվանում կովալենտային կապը:
    Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմների միջև՝մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով։
  11. Ո՞ր քիմիական կապն են անվանում կովալենտային ոչ բևեռային կապ:Բերե՛ք օրինակներ:
    Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային։
  12. Ո՞ր քիմիական կապն է կոչվում իոնյաին:
    Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների միջև։