Posted in Ֆլեշմոբեր

Առաջարկում եմ խնդիրներ ֆլեշմոբի համար

1.Մի մարդ հարցրեց ուսուցչին․
-Քեզ մոտ սովորող քանի՞ աշակերտ ունես, ուզում եմ որդուս էլ քեզ մոտ ուսման տալ․
Ուսուցչն էլ պատասխանեց նրան․
-Եթե ինձ մոտ գան էլի այնքան, որքան ես ունեմ, ու էլի դրա կեսը, ու էլի չորրոդ մասը  և նոր քո որդին, ապա ես կունենամ  աշակերտ։
Քանի՞ աշակերտ ուներ ուսուցիչը։

2․Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։ Քանի՞ գիրք կա յուրաքանչյուր գրադարակում, եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա, քան առաջինում, իսկ երրորդում 2 անգամ ավելի գիրք կա քան առաջինում։

3․Լուծել ռեբուսը



4․ Քանի՞ տոկոսով է 100-ը 50-ից մեծ։

5.Եթե ես ապրեմ իմ ապրածի ևս կեսը, էլի երրորդ մասը և չորրորդ մասը, ապա կդառնամ  100 տարեկան։Քանի՞ տարեկան եմ հիմա ես:

6․ Ժամը 3։50-է։ Ի՞նչ անկյուն է առաջացել սլաքների միջև։

7․ Սոնան նկարեց ընդհանուր թվով 19 հնգանկյուններ և քառանկյուններ,միասին նրանք ունեն 84 անկյուն։Յուրաքանչյուր պատկերից քանի՞ հատ նկարեց Սոնան։

8․Ջրավազանի տարողության 3/8 18000լ ջուր։ Այդ ավազանն ամբողջությամբ քանի՞ լիտր ջուր կպարունակի։

9․Գտեք բոլոր այն եռանիշ թվերի քանակը որոնք բաժանվում են և՛ 4-ի, և՛ 6-ի։

10․Մոմակալը մոմի հետ արժե 310 դրամ։ Մոմակալը մոմից թանկ է 300 դրամով։ Ի՞նչ արժե մոմակալը և ի՞նչ արժէ մոմը։