Հարցեր կրկնողության համար։ Իմանալ անգիր։
1.Նշիր ուղղանկյուն եռանկյան երեք հատկությունները։
1․ Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը, հավասար է 90 աստիճան։
2․Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:
3․Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի հանդիպակաց անկյունը 30 աստիճան է:
2. Գրիր եռանկյան անհավասարության թեորեմը։
Եռանկյան մի կողմը միշտ փոքր է երկու կողմերի գումարից։
3. Գրիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։
I հայտանիշ. Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:
II հայտանիշ. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են:
III հայտանիշ․ Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:
Խառը խնդիրներ։
1.Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն 1սմ, 2սմ, 3սմ կողմերով։
Ոչ, քանի որ 1+2=3, իսկ եռանկյան կողմերի գումարը չի կարող հավասար լինել մյուս կողմին։
2.Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի դիմացի էջը հավասար է 4սմ։ Գտիր ներքնաձիգի երկարությունը։
4×2=8
Պատ․՝8
3.Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 25սմ է, իսկ մյուսը՝ 10սմ։ Դրանցից ո՞րն է հիմքը։
Պատ․՝10 սմ
4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ ներքնաձիգի և փոքր էջի գումարը 24 է։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։
24։3=8
8×2=16
Պատ․՝16
5. ACհիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AF կիսորդը և AH բարձրությունը։ Գտեք AHF եռանկյան անկյունները, եթե <B=112 աստիճան է։
Պատ․՝90օ,68օ,22օ