Posted in Մաթեմատիկա 6️⃣-րդ դասարան☯, Նախագիծ📈

Վիկտոր Համբարձումյան

Նկարագրություն
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էնշտեյն հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։

Մրցանակներ
Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս  Հայաստանի ազգային հերոս , Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։

Ընտանիքը

Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։ Մահացել է 1933 թվականին։

1931 թվականի վերջին ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Չորս զավակներից երկուսը՝  Ռաֆայելը և Ռուբենը ֆիզիկոսներ են։





Խաղ վիկտորինա
Հարց 1՝ Ո՞ր թվականին է ծնվել վիկտոր համբարձումյանը
Հարց2՝ Ո՞վ է Վիկտոր համբարձույմյանի մայրը։
Հարց3՝ Ո՞վ է Վիկտոր Համբարձումյանի հայրը։
Հարց4՝ Քանի՞ զավակ է ունեցել Վիկտոր Համբարձումյանը։
Հարց5՝Ի՞նչ թիվ կստացվի եթե գումարենք Վիկտորի և Վիկտորի հայրիկի երեխաների թիվը։ Գտեք այդ թվի և 2 հարաբերությունը։

Այց աստղադիտարան

Վիկտոր Համբարձումյան նախագծի շրջանակներում այցելեցինք բյուրականի աստղադիտարան։ Ճամփորդությունը լի էրէմոցիաներով, նոր ընկերներով և նոր գիտելիքներով։ Մենք իմացանք, որ այն աստղերը, որ մենք տեսնում ենք ոչ բոլորն են աստղեր, կան 4 մոլորակներ։ Շատ հետաքրքիր էր, նաև ընկնող աստղ տեսանք։ Շատ հետաքրքիր էր, երբ մի խումբ սովորողներ, սպասում էին մթին, հումորներ էին անում, և այլն։ Շաաատ հավես էր․

Հեղինակ՝

Բարի գալուստ...

Թողնել մեկնաբանություն