Posted in Քիմիա 7🧪

Քիմիական կապի բնույթը

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
    Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
    Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև։
  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
    Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների միջև։
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
    Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ։Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Հայոց լեզու

73.Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:
Ծանրախոհ-թեթևամիտ
անագի-պոչավոր
զուսպ-սանձարձակ
կայուն-անհաստատ
լի-դատարկ

74.Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:
Մեկնել-ժամանել
հօդս ցնդել-հայտնվել
ատել-երկրպագել
փրփրել-հանդարտվել
մերժել-հաստատել

75.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-անշնորհ
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

76.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
Գոտեմարտիկ-ըմբիշ
բերկրանք-հրճվանք
կողով-զամբյուղ
ատելություն-հակակրանք
ուժ-զորություն


բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
թագավոր-գահակալ
Եդեմ-դրախտ
Հարգանք-ակնածանք
երեկո-մթնշաղ


գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
ապերախտ-երախտամոռ
Երկչոտ-անհամարձակ
դյութական-կախարդական
խարտյաշ-ոսկեգույն

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
Բերկրանք-խինդ
իրիկնամուտ-վերջալույս
պատնեշ-պարիսպ
դեզ-կույտ
խանդավառություն-եռանդ


ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գատնի
անմիտ-ապուշ
Խոնարհ-համեստ
հիասքանչ-զմայելի
ամուր-կայուն
խոժոռ-մռայլ

77.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր ամենախոշոր
բարձր-ավելի բարձր, ամենաբարձր
նոր-ավելի նոր, ամենանոր
ազնիվ-ավելի ազնիվ, ամենաազնիվ
գեղեցիկ-ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ
հին-ավելի հին, ամենահին
քաջ-ավելի քաջ ամենաքաջ
խոր-ավելի խորը, ամենախորը
ուժեղ-ավելի ուժեղ, ամենաուժեղ
խելացի-ավելի խելացի,ամենախելացի

78. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Posted in Երկրաչափություն 7

Պարապունք 27

Հայտանիշ 1.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 2.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 3.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

Առաջադրանքեր։
1. Գծիր զուգահեռ ուղիղներ, ի՞նչ նշանով են ցույց տալիս ուղիղների զուգահեռությունը։



2. Գծիր երկու ուղիղ, որոնք զուգահեռ չեն, նրանք քանի՞ ընդհանուր կետ կարող են ունենալ։

Հատվող ուղիղները կարող են ունենալ 1 ընդհանուր կետ։



3. Գծիր երեք ուղիղ, որոնցից մեկը երկուսի համար հանդիսանում է հատող:

4. Հայտանիշ 1-ը (տեսական մասում է գրված) ցույց տուր գծագրով։

∠h=∠DE

5. Հայտանիշ 2-ը (տեսական մասում է գրված) ցույց տուր գծագրով։

90=90

6. Հայտանիշ 3-ը (տեսական մասում է գրված) ցույց տուր գծագրով։

90+90

7. Հայտանիշները սովորիր անգիր։