Posted in Русский язык

Людей одинаковых на свете нет!

На свете есть 8 милиардов человек, и все они разные․Одни добрый, а другой злой, один весёлый, другой грустный. Бывают люди у который одинаковые интиресы но у них точно будет различии.В мире множоство талантов, интиресов и так далее а если бы люди были одинаковимы, то люди бы любили всех одинаково, а любить всех одинаково, означает что все для табя одинаково безразличны.

Posted in Տեսանյութեր🎞, Տնային առաջադրանքներ📄, Կենսաբանություն

Բազմաբջջիջ կենդանիներ

Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունը կազմում են զարգացման առավելագույն աստիճանի հասած կենդանի օրգանիզմները: Բազմաբջիջ կենդանիների հիմնական կարգաբանական տիպերը և դասերը, սկիզբ առնելով միմյանցից, հասել են զարգացման բարձրագույն աստիճանի: Բազմաբջիջ կենդանիներից օղակավոր որդերը սկիզբ են տվել առավել կատարյալ մյուս բոլոր օրգանիզմներին: Միջատները հանդիսանում են բնության մեջ ամենաբազմազան օրգանիզմները, ձկները, իրավամբ, ջրային տարածության տիրակալներն են: Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունից մարդը ներկայանում է որպես բնության զարդ ու կատարելություն:Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը կազմված է միլիոնավոր բջիջների ամբողջությունից, որոնց համակարգված և ամբողջական աշխատանքը այն դարձնում է միավորված ընդհանրական համակարգ:

Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը.

— ունի մասնագիտացված բջիջներ,

— ունի մասնագիտացված բջիջներից կազմված տարբերակված հյուսվածքներ,

— ունի տարբեր հյուսվածքներից կազմված և խիստ որոշակի գործառույթ ունեցող օրգաններ,

— ունի տարբեր գործառույթներ, բայց նույն նշանակությամբ օրգաններից համախմբված օրգան — համակարգեր,

— ունի մինչև 10 հիմնական օրգան — համակարգերից և մինչև 4 հիմնական հյուսվածքներից կազմված օրգանիզմ:

Բազմաբջիջ կենդանիները ունեն հետևյալ կարգաբանական դիրքը.
ԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՆԱԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱԶՄԱԲՋՋԻՋ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՐՆԱԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
⬇ ⬇
ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ

Անողնաշարավորների կազմի մեջ մտնում են.

  • Աղեխորշավորների տիպը. ներկայացուցիչներն են մեդուզաները:
  • Տափակ որդերի տիպը. ներկայացուցիչն է պլանարիան:
  • Օղակավոր որդերի տիպը. ներկայացուցիչն է անձրևորդը:
  • Փափկամարմինների տիպը. ներկայացուցիչն է խխունջը:
  • Հոդվածոտանիների տիպը. ներկայացուցիչներն են խեցգետնակերպերը, սարդակերպերը, միջատները:

Ողնաշարավորների կազմի մեջ մտնում է քորդավորների տիպը.

  • Ձկների դասը. ներկայացուցիչն է շնաձուկը:
  • Երկկենցաղների դասը. ներկայացուցիչն է գորտը, սալամանդրան:
  • Սողունների դասը. ներկայացուցիչն է մողեսը, օձը:
  • Թռչունների դասը. ներկայացուցիչն է թութակը:
  • Կաթնասունների դասը. ներկայացուցիչն է կապիկը, մարդը:

Բազմաբջիջ կենդանիներին բնորոշ են կենդանիներին բնորոշ բոլոր հիմնական հատկանիշները.
Տեղաշարժման բնույթով պայմանավորված` ձևավորվել է բազմաբջիջների մարմնի համաչափությունը:

ա) Հատակին ամրացած և պասիվ տեղաշարժվող օրգանիզմներին հատկանշական է մարմնի ճառագայթային համաչափությունը:

Օրինակ՝ սպունգը, հիդրան, մեդուզան, ծովաստղը:

բ) Ազատ կենսակերպ վարող և ակտիվ տեղաշարժվող օրգանիզմներին հատկանշական է մարմնի երկկողմ համաչափությունը:

Օրինակ՝ խեցգետինները, ձկները, թռչունները, մարդը:

Ակտիվ տեղաշարժումը, ինչպես գիտեք, հանգեցրել է թթվածնի պահանջարկի ավելացման, ինչի արդյունքում որոշակի փուլից հետո բազմաբջիջներին բնորոշ են դարձել շնչառական օրգանները:

  1. Խռիկներով շնչում են ջրային կյանք վարող կենդանիները՝ խեցգետինները, ձկները:
  2. Շնչառական խողովակներով շնչում են ցամաքային կենսակերպ վարող կենդանիները՝ սարդերը, բզեզները, թիթեռները:
  3. Մաշկային ծածկույթի շնորհիվ շնչում են կիսաջրային կենսակերպ վարող օրգանիզմները՝ գորտերը, դոդոշները, սալամանդրաները:
  4. Թոքերով շնչում են ցամաքային կենսակերպ վարող կենդանիները՝ թռչունները, գազանները, մարդը:

Պարզ զարգացած բազմաբջիջ կենդանիները տեղաշարժվում են ողջ մարմնով և հատուկ օրգաններ չունեն: Օրինակ՝ որդերը:

Ակտիվ տեղաշարժումը հնարավոր է դառնում միայն հատուկ մասնագիտացված օրգանների միջոցով:

Տարբերակում ենք տեղաշարժում ապահովող երեք հիմնական օրգաններ՝

1. Լողակներ — տեղաշարժվում են ջրային միջավայրում: Օրինակ՝ ձկները, ջրային կրիաները, դելֆինները, կետերը:

2. Թևեր— տեղաշարժվում են օդային միջավայրում: Օրինակ՝ մեղուները, թութակները, թռչող դինոզավրերը, չղջիկները:

3. Ոտքեր— տեղաշարժվում են ցամաքային միջավայրում: Օրինակ՝ գորտերը, ծղրիդները, մողեսները, մարդը:

Կառուցվածքային հիմնական հատկանիշներով պայմանավորված բոլոր բազմաբջիջ կենդանիները բաժանվում են 2 մեծ խմբի՝ անողնաշարավորների և ողնաշարավորների:

Դրանք ևս իրենց հերթին դասակարգվում են ըստ ավելի փոքր առանձնահատկությունների.

Ողնաշարավոր կենդանիներ՝

  • Տաքարյուններ — թռչուններ, կաթնասուններ, մարդ
  • Սառնարյուններ  ձկներ, գորտեր, սողուններ

Անողնաշարավոր կենդանիներ՝

Այնուհանդերձ պետք է նշել, որ անողնաշարավորները ևս, իրենց մարմնի ջերմաստիճանից ելնելով, սառնարյուն են:

  • Անոտանիներ — մեդուզաներ, որդեր
  • Հոդվածոտանիներ — սարդեր, կարիճներ, մրջյուններ  
Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Գործնական աշխատանք

127.․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչնդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր։

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

128․Շարքերում գտիր ուղղագրական սխալները:

  • արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
    Արփշիռ❌-արբշիռ✅
    Փաղչել❌-փախուստ✅
  • արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ
    Արհամարել-արհամարհել
    բոխկ❌-բողկ✅
  • քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
    ժայտքել❌-ժայթքել✅
    գախտագողի❌-գաղտնագողի✅
  • պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի
    պարքև❌-պարգև✅
    պանդուղտ❌-պանդուխտ✅

129․Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ-լուսավոր մարդ
բարձր սար-բարձր պատիվ
սև գրիչ-սև հոգի
տափակ տանիք-տափակ հումոր
սուր դանակ-սուր միտք/հումոր
ծանր իր-ծանր բնավորություն/օր
խոր ձոր-խոր միտք

130․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
Սփրթնել-գունատվել
ծաղրել-հեգնել
սարսափել-ահաբեկվել
աղաչել-աղերսել
սաստկանալ-ուժեղանալ
իշխել-տիրել

131․ Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավ.-արմավենի
ուժ.-ուժեղարար
հարսն.-հարսնություն
տենչ.-տենչանք
գործ.-գործնական
մետաղ.-մետաղական
խռով.-խռովական
փայլ.-փայլածու
վերջ.-վերջնական
հոտ.-հոտավետ
հուր.-հրեղեն
խնձոր.-խնձորենի