Posted in Ֆիզիկա 7🧲

Դաս 24

  1. Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:
    Այն մեխանիկական սարքերը որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար կոչվում են մեխանիզմներ։ Պարզ մեխանիզմների օրինակներ են․
    Լծակ
    Ճախարակ
    Թեք հարթություն
    Ոլորան
    Պտուտակ
  2. Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
    Որոշ մեխանիզմներ հնարավորություն են տալիս, փոքր ուժերի միջոցով մեծ ծանրություններ տեղափոխեզ, այսինքն ուժի մեջ շահելու համար։
  3. Ինչ է լծակը:
    Լծակը սովորաբար մի ձող է որը կարող է պտտվել հենարանի շուրջը։
  4. Ինչն են անվանում ուժի բազուկ:
    Հենման կետիվ մինչև ուժի անցման գիծ հեռավորությունն կոչվում է ուժի բազուկ։
  5. Ինչպես կորոշեք ուժի բազուկը:
    Ուժի բազուկը որոշելու համար է հենման կետից պետք է ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին, այդ ուղղահայացի բարձրությունը կլինի տվյալ ուժի բազուկը։
  6. Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
    Բեռի ուժը ազդում է լծակի վրա վերևից դեպի ներքև, և նաև ազդում է երկրի ձգողության ուժը, որը նույնպես ազդում է լծակի վրա դեպի ներքև:
  7. Որն է լծակի հավասարաակշռության պայմանը:
    Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
  8. Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով՝ մեկը՝ աջ ափից ձախ, մյուսը՝ հակառակ ուղղությամբ: Երկու ափերին էլ կա մեկական տախտակ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր կարճ է գետակի լայնությունից:Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:
  1. Օգտվելով նկարից՝  բացատրեք մկրատի  գործողությունը, որպես լծակ:Բացատրեք, թե ինչու մետաղաթերթ կտրելու  մկրատ և ակցան օգտագործելիս շահում ենք ուժի մեջ:

  2. Լծակի բնորոշ օրինակ է մկրատը։ Այս լծակին բնորոշ հենարանը պտուտակն է, որն իրար է միցնում մկրատի երկու կեսերը։Ուժերից մեկը մկրատը սեղմող մատերի ուժն է, իսկ մյուսը լծակի վրա կտրվող նյութերի դիմադրությունը։ Թուղթ կտրելու մկրատն ունի երկար սայրեր և գրեթե նույն երկարությամբ բռնակներ որովհետև թուղթ կտրելու համար, շատ ուժ պետք չէ։
  1.  Բերեք կենցաղում, տեխնիկայում և բնության մեջ լծակի կիրառման այլ օրինակներ:Ո՞ր դեպպքերում և ինչ նպատակով է օգտագործվում թեք հարթությունը

Օրինակ կինգով քարեր բարձրացնելը, մկրատով թուղթ կտրելը, երկաթաթերթվ, երկաթ կտրելը։

Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕

Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ընտրանին

1.Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ինձ թվում է բանաստեղծության մեջ հեղինակն ուզում է ցույց տալ իր առատաձեռնությունն իր հարազատների և սիրելիների հանդեպ։ Բանաստեղծությունն ինձ մոտ ստեղծում է ջերմ տրամադրություն։

2.Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Հեղինակն ուզում է ցույց տալ իր սերն իր հայրենիքի նկատմամբ,ցույց տալով հայրենիքի ապրած ցավերն։ Բանաստեղծությունն ինձ մոտ ստեղծում է տխուր տրամաձրություն քանի որ մեր հայրենիքն վատ վիճակում է և այդ ամեն ինչն կշարունակվի։

3. Լուսամփոփի՜ պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Կարծում եմ հեղինակն այս բանաստեղծությունն նվիրել է իր սիրելիին փորձելով ցույց տալ նրա սերը, և փորձելով այնպես անել, որպեսզի երբեք չդդադարի սիրել նրան։ Բանաստեղծությունն ինձ մոտ առաջացնում է ջերմություն”

4.Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Բանաստեղծությունն ինձ մոտ առաջացրեց ուրախ տրամադրություն, քանի որ այնտեղ նկարագրված է արևոտ գարունը։

5.Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են — անարև, անուրախ:

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա —
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են — արևին չհասան…

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում — քո՜ւյր իմ, Մահ…

Բանաստեղծությունն ինձ մոտ առաջացնում է տխուր տրամաձրություն, ինձ թվում է Չարենցն այս բանաստեղծությունն գրել է իր հանգուցյալ բարեկամի համար։

6.Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն


Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Բանաստեղծությունն ինձ մոտ մի փոքր տխրություն առաջացրեց, քանի որ Չարենցը նկարագրում է կյանքը,թե ինչ շատ բան կա կյանքում անելու,բայց այն կարճ է։

7.Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 40

ա․Հայր-8x
Աղջիկ-x
8x-x=28
28=7x
x=4
8x=32
Պատ․՝32
բ․Մայր-6x
Որդի-x
6x-x=25
5x=25
x=5
6x=30
Պատ․՝30

x կատու
2x ականջ
2x+10 թաթ
Քանի որ x կատուն կունենա 4x թաթ հետևաբար․
2x+10=4x
10=4x-2x
10=2x
x=5
Պատ․՝5

Շուն-x
Կատու-10-x
6x+5(10-x)=5+
6x+50-5x=56
6x-5x=56-50
x=6
10-x=4
Պատ․՝6 շուն 4 կատու

ա․Ոչխար-x
Հավ-19-x
4x+2(19-x)=46
4x+38-2x=46
4x-2x=46-38
2x=8
x=4
19-x=15
Պատ․՝15 հավ 4 ոչխար
բ․Ոչխար-x
Հավ-30-x
4x+2(30-x)=74
4x+60-2x=74
4x-2x=74-60
2x=14
x=7
30-x=23
Պատ․՝7 ոչխար 23 հավ

Քառանկյուն-x
Եռանկյուն-15-x
4x+3(15-x)=53
4x+45-3x=53
4x-3x=53-45
x=8
15-x=7
Պատ․՝7 եռանկյուն 8 քառանկյուն