Posted in Պատմություն🗺

Պատմություն

  1. Որո՞նք էին Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները։
    Հայաստանում ավատատիրական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ, մեծանում էին խոշոր իշխանների անջատողական ձգտումնները։Երբեմն իշխաններն այնքան էին հզորանում, որ հաշվի չէին նստում հայոց թագավորների հետ։
  2. Ե՞րբ և որտե՞ղ ստեղծվեցին Անիի Բագրատունիներին ենթակա թագավորությունները։
  3. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում կործանվեց Անիի Բագրատունյաց թագավորությունը։
    Հայաստան ընդունում էր իր կախվածությունն Անիից ու Շիրակից, բայց Անիին չհաջողվեց միավորել երկիրը։ Բյուզանդիայի զվթելու քաղաքականությունը կործանարար եղավ Հայաստանի համար։
  4. Ներկայացրե՛ք Հայոց թագավորի, Իշխանաց իշխանի, Սպարապետի գործառույթները պետական կառավարման համակարգում։
    Կապը թագավորի և Իշխանների միջև, հսկում գանձարանները,կազմակերպում հարկերի գանձումն ու սահմանումն։
Posted in Տնային առաջադրանքներ📄, Ֆիզիկա 7🧲

Դաս 23

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;
Ա․Դադարի շփման ուժ
Բ․Սահքի շփման ուժ
Գ․Սահքի շփման ուժ
Դ․Գլորման շփման ուժ

2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Առաջին դեպքում

3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, սառցակալած ճանապարհով:
Անցնելով փափուկ ձյան միջով

4․ Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Քանի որ օճառի և պտուտակի միջև շփման ուժն ավելի փոքր է։

5․ Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
Մակերևույթին քանի որ հատակին շփման ուժն ավելի մեծ է ողորկության պատճառով։

6․ Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքա”ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։
10Ն

7․ Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։
Քանի որ կավիճը փխրուն է, այն քիճ-քիչ փշրվում է գրատախտակի անհարթության պատճառով, և հետք թողնում։

8․ Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 


§25. Մեխանիկական աշխատանք: 

§26. Հզորություն (էջ 82- 89):

  1. Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը:
    Ֆիզիկայում աշխատանք հասկացությունն ունի որոշակի իմաստ, և օգտագործվում է միայն այն ժամանակ երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։
  2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
    Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն ուժի ազդեցությամբ։
  3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
    Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:
  4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
    Աշխատանք=ուժ∙ճանապարհ
    A=Fs
    F1=mg=xկգ∙9,8ն/կգ
  5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
    Աշխատաքը ՄՀ-ում արտահայտվում է ջոուլ-ով։
  6. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
    Հզորություն մեծությունը սահմանվում է, որպեսզի իմանանք տվյալ առարկայի արդյունավետությունը
  7. Ինչն է կոչվում հզորություն:
    Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է աշխատանքը հարաբերությանն ժամանակամիջոցին որը ընցացքում կատարվել է այդ աշխատանքը։
  8. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
    Հզորութոյւն=Աշխատանք/ժամանակամիջոց
    N=A/t
  9. Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
    Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է։ 1 վատտը այն հզորությունն է, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 ջոուլ աշխատանք։
  10. ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի
Posted in Հանրահաշիվ 7

Պարապմունք 38

ա)x+8=33

բ)4x=52

գ) 7x+12=26

դ)5(x-4)=35

ա․x+(x+6)=18
բ.x+(x-6)=18

ա․(x-4)+x=22
բ․(x+4)+x=22

ա)5x+x=42
6x=42
x=7
բ)x+3x=28
4x=28
x=7
գ)4x-x=39
3x=39
x=13
դ)7x-x=54
6x=54
x=9

3x+x=24
4x=24
x=6
3x=18
Պատ․՝18 եղբայր 6 քույր

2x+x=63
3x=63
x=21
2x=42
Պատ․՝ 42 և 21


Posted in Հայոց Լեզու, Գրականություն📕, Տնային առաջադրանքներ📄

Ի՞նչ է քառյակը

Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:

Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։

Ահա Թումանյանի կարծիքը քառյակների մասին․

  • Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
  • Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
  • Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
  • Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
  • Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
  • Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։