Posted in Ճամփորդում ենք🚃

Եռօրյա Արատեսում

Ապրիլի 14-16 մի խումբ մաթեմատիկայով հետաքրքված սովորողներ ուղևորվեցին դեպի Արատես։ Այնտեղ ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ նոր տպավորություններ և նոր ընկերներ։
Առաջին օրը բավականին առատ ձյուն կար և ցուրտ եղանակ էր։ Սկզբում մենք տեղավորվեցինք մեր սենյակներում և հետաքրքիր ժամանակ անցկացրինք սեղանի խաղեր խաղացինք և այլն։ Որից հետո մենք սկսեցինք պատրաստվել ճաշին։ Օրվա ավարտին մենք բոլորով հավաքվեցինք և սեղանի խաղեր խաղացինք։ Հաջորդ օր մենք մեր օրը սկսեցինք նախավարժանքով, վազեցինք արատեսի վանքի մոտ, և անցանք նախաճաշին։ Այդ օրվա ամենահետաքրքիր մասը դա մաթեմատիկական մրցույթն էր, երկու թիմեր միասին մրցում էին, մեզ տալիս էին մաթեմատիկական շատ հետաքրքիր խաղեր, մրցույթներ։ Այդ օրը մենք քայլք կատարեցինք և գնացինք Արատես գետ, գետը շատ գեղեցիկ էր, գետից բացի այդ օրը նաև իջանք ձոր այնտեղ նույնպես աննման գեղեցիկ էր, քայլեցինք արատեսով և վերադարձանք, ընթրեցինք և խարույկ վառեցինք, այնտեղ մենք շատ հավես ժամանակ անցկացրինք, օրն ավարտեցինք սեղանի խաղերով։ Երրորդ օրը մենք խոսեցինք ճամբարի առավելությունների և թերությունների մասին և շարժվեցինք դեպի Երևան։

Այսքանն էր մեր ճամփորդությունը դեպի Արատես։ Շատ տպավորված եմ և ունեցա շատ հետաքրքիր ճանապարհորդություն։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։

Հեղինակ՝

Բարի գալուստ...

Թողնել մեկնաբանություն