Posted in Մայրենի📔, Նախագիծ📈, Տնային առաջադրանքներ📄

Դպիրի հոդվածի իմ կարծիքը

Դպիրի հոդվածները բավականին խորիմաստ են, բայց կարդալուց հետո հասկանում ես, որ նրանք կարդալուց հետո ստացար, նոր գիտելիքներ, նոր մտածելակերպ և նոր մտքեր, որոնք ուզում ես պատմել բոլորին և ամենուր։Այսօր թեև առաջի անգամ էի դպիրի հոդվածներից կարդում, բայց հասկացա, որ բավականին բարդ ուկնդրվող հոդվածներ են, բայց եթե ուշադիր կարդաս իմաստը, ասելիքը հաստատ կհասկանաս, բոլորս էլ գիտենք, որ անհնարին բան չկա։

Ընտրեցի Ինչպես սիրել երեխաներին նյութը հեղինակը Շալվա Ամոնաշվիլին է, հիմնական հատվածին համաձայն եմ, շատ հավանեցի այս հատվածը․

Մանկավարժական Սերը պատվիրում է մեզ պաշտպանել երեխաներին։
Պետք է պաշտպանել նրանց
-անդաստիարակ դաստիարակներից,
-տգետ ուսուցիչներից,
-շաբլոն դասերից և դատարկ բարոյախոսությունից,
-բթացնող տնային հանձնարարություններից,
— սարսափ ու վախ ներշնչող ստուգողականներից և ստուգումներից,
-թվանշանների և գիտակցությունը թմրեցնող բալերի հեղեղից,
-ձանձրույթից,
-դասագրքերի բռնությունից,
— պետական շահախնդիր ծրագրերից,
-մեղքի մշտական  զգացումից,
-պարտադրված ստից ու ագրեսիայից,
-անտարբերությունից,
-զազրախոսությունից,
-անվստահությունից,

-մեծերի ոտնձգություններից,
-տափակ իրականությունից
-«չարչիական ուղղվածությունից»,
-սեփականատիրական զգացումից և այլն։
Իսկ ամենակարևորը` պետք է պաշտպանել երեխաներին և ամեն մի Երեխայի անոգեղենությունից ու անաստվածությունից։
Պետք է պաշտպանել․
-զանգվածային լրատվական միջոցների բարոյազրկիչ ազդեցությունից,
-անբարո զվարճությունների բռնությունից,
-գռեհիկ զգացումներից և մտքերից,

-վատ տեսարաններից ու վատ երաժշտությունից,
-հանրային չարությունից։


Իմ կարծիքով, այս կետերին պետք է հետևեն, թե՛ մեծերը և թե՛ փոքրերը։ Ուզում եմ այս հոդվածին ավելացնեմ այս արտահայտությունը։
<<Փոքրերի զարգացման, լավ վարքի մեջ, մեծ դեր են խաղում մեծերը, փոքրերը շատ են սիրում օրինակ վերցնել մեծերից(ես դա որպես փոքր եմ ասում), եթե մեծերը ցուցադրեն վատ պահվածք հասարակական վայրում, փոքրը կմատածի դա սովորական երևույթ է և կսովորի այդ ամենը, նրանից հետո կսովորեն այլ փոքրեր և այդպես դա կանցնի սերնդե-սերունդ և այդ վատ սովորությունը չի մոռացվի>>։

ԲԱՌԱՐԱՆ
Շաբլոն-Սովորական դարձած կարգ
Չարչի -մանր բաների ետևից ընկնող մարդ
պոռնկություն-լրբություն