Posted in Մայրենի📔, Տնային առաջադրանքներ📄

Գործնական աշխատանք մայրենի 24/11/2021

1. Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր գնում էին։ Ընկերներից մեկը թուլացավ ընկավ։ Մյուսը չօգնեց ընկերոջը։ Նա ընկած մնաց։ Եկավ մի քարավան։ Մարդիկ օգնեցին տղային։ Տղան շարունակեց ճանապարհը։ Նա հասավ ընկերոջը և շարունակեց ճամփան։ Ջուր չտվող ընկերը սայթաքեց և ընկավ։ Ոտքը կոտրվել էր։Ընկերը նրան տարավ տուն․
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից
:

2.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած  երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով  հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրում էր  բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրեք ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրեցիր այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր։