Posted in Բնագիտություն 6🌏🏜

Բնագիտութուն 30/11/2021

Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ,
Քանի որ ձվի խտությունը ավելի շատ է։
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում
Աղի խտությունը շատ է։
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին
Աղի խտությունը շատ է։

Posted in Մայրենի📔, Տնային առաջադրանքներ📄, Աշխարհահռչակ գրողներ

Իմ կարծիքը պիեսի հանդեպ

Այս պիեսը ինձ բավականին դուր եկավ, առաջին անգամ էի պիես ժանր կարդում, բայց իրոք տպավորիչ էր։ Այս պիեսի հիմնական ասելիքը այն է, որ դու պետք է գնահատես այն ինչ ունես, որովհետև ոմանք նույնիսկ դա չունեն, սխալ չհասկանաք ես չեմ ասում, որ Մերի Մըքգերին իրավունք չուներ ուզել իրական տուն և մեծ խաղալիքով սենյակ, նա ուներ բոլոր իրավունքները, չէ որ նա աղքատ էր, բնակվում էր որբանոցում, և չգիտեր թե ինչ է ունենալ մեծ տուն և խաղալիքներով լի սենյակ։ Խոսքս ավելի շատ վերաբերում է երեսառած երեխաներին, ովքեր ունեն շատ, բայց ուզում են ավելի շատ, չգիտակցելով, որ կան մարդիկ, որոնց դա ավելի անհրաժեշտ քան իրենց․․․
 Բան ունեմ ասելու 

Posted in Ֆիզիկա և աստղագիտություն

Օդապարիկ

Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են XVIII դարում: Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783թ.-ին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին:Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին: Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը, սկսվեց օդագնացության դարաշրջանը: Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով:

XIX դարի կեսերին օդապարիկներն սկսեցին լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն): Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ քամու քշած ուղղությամբ, այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին: Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784թ.-ին առաջարկել է ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Հ. Մենիեն: Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով: 1852թ.-ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի թռիչքը:

Posted in Մաթեմատիկա և երևակայություն🤗

Անանիա Շիրակացու խնդիրներ

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։
1/2 + 1/11 + 1/4 = 1 x 22/2×22 + 1×4/11×4 + 1×11/4×11 = 22 + 4 + 11/44 = 37/44
1-37/44 = 7/44
280 : 7 =40
44 x 40 =1760
Պատասխան՝1760

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։
1/2 + +1/4 + 1/12 = 1 x 6/2×6 + 1×3/4×3 + 1×1/12×1 = 6 + 3 +1/12 = 10/12 =5/6
1-5/6=1/6
24:6=4
6×24 = 144

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։

Խնդիր4. Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։

Խնդիր5. Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։