Posted in Ֆիզիկա և աստղագիտություն

Օդապարիկ

Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են XVIII դարում: Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783թ.-ին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին:Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին: Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը, սկսվեց օդագնացության դարաշրջանը: Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով:

XIX դարի կեսերին օդապարիկներն սկսեցին լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն): Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ քամու քշած ուղղությամբ, այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին: Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784թ.-ին առաջարկել է ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Հ. Մենիեն: Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով: 1852թ.-ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի թռիչքը:

Հեղինակ՝

Բարի գալուստ...

Թողնել մեկնաբանություն